Զամբյուղ
×
Զամբյուղը դատարկ է
Վերադառնալ խանութ
singli product image
singli product image

SHOLASSI ԶԱՆՈ - ԹԵՍՏ

4900 ֏
Առկա է պահեստում

Կարճ նկարագրություն

SHOLASSI ZANO-TEST Վիտամին D-ի արագ թեստ (մատից վերցվող արյուն) Արագ թեստը 25-հիդրօքսիվիտամին D-ի կիսաքանակական հայտնաբերում է, որը կատարվում է մատից վերցված արյան միջոցով: Ինքնաթեստավորումը նախատեսված է in vitro տարբերակով ախտորոշիչ օգտագործման համար: Վիտամին D-ի արագ փորձարկման թեստը արագ քրոմատոգրաֆիկ իմունային անալիզ է՝ մարդու արյան մեջ 25-հիդրօքսիվիտամին D (25 (OH) D)-ի կիսաքանակական հայտնաբերման համար: Այս թեստը տալիս է նախնական ախտորոշիչ թեստի արդյունք և կարող է օգտագործվել վիտամին D-ի անբավարարության սքրինինգի համար:

  • Ապրանքի նկարագրություն

    SHOLASSIԶԱՆՈ-ԹԵՍՏ

    ՎիտաﬕնD3-ի արագ թեստ (արյան ﬕջոցով)

    Ներդիր թերթիկ

    SHOLASSI ԶԱՆՈ-ԹԵՍՏ (արյան ﬕջոցով) վիտաﬕն D3-ի կիսաքանակական հայտնաբերման համար: Ինքնաթեստավորումը նախատեսված է invitro տարբերակով ախտորոշիչ օգտագործման համար։

    ՆՊԱՏԱԿԱՅԻՆԿԻՐԱՌՈՒՄ

    SHOLASSI ԶԱՆՈ-ԹԵՍՏ-ն արագ քրոմատոգրաֆիկ իմունոանալիզ է՝ արյան ﬔջ վիտաﬕն D-ի կիսաքանակական հայտնաբերման  համար։

    ԱՄՓՈՓՈՒՄ

    Վիտաﬕն D-ն պատկանում է ճարպալույծ վիտաﬕնների խմբին, որը պատասխանատու է հանքանյութերի (կալցիում,մագնեզիում, ֆոսֆատ և ցինկ) ներծծման և մարդու օրգանիզմում բազմաթիվ կենսաքիﬕական գործընթացների համար։ Վիտաﬕն D-ն կարևոր է ոսկրերի առողջության համար. Դրա պակասը կարող է առաջացնել ռախիտ երեխաների մոտ, ինչպես նաև  օստեոմալացիա և օստեոպորոզ երեխաների և ﬔծահասակների մոտ։ Բացի ֆոսֆորի և կալցիուﬕ մակարդակների կարգավորուﬕց և ոսկրային հանքայնացման խթանուﬕց, այն ունի նաև ոսկրերից դուրս ազդեցություններ՝ սրտանոթային, նյութափոխանակային, շնչառական և իմունային համակարգերում։ Վիտաﬕն D-ի պակասը կրկին լայն տարածում է ստանում, հատկապես բարձր ռիսկային խմբերում՝ քիչ արևի ճառագայթներ ստացող մարդկանց, մուգ մաշկ ունեցող անձանց և հղիների շրջանում։

    25(OH)D-ն վիտաﬕն D-ի հիﬓական շրջանառվող ﬔտաբոլիտն է և հանդիսանում է այն պաշարը, որից անհրաժեշտության դեպքում երիկաﬓերում կամ այլ հյուսվածքներում 1α-հիդրօքսիլացման ﬕջոցով կարող է առաջանալ 1,25 (OH)2 D։ Հետևաբար, 25(OH)D-ն համարվում է օրգանիզմում վիտաﬕն D-ի մակարդակի լավագույն ցուցիչը, քանի որ բավարար 1,25(OH)2D կարող է առաջանալ ﬕայն այն դեպքում, երբ առկա է բավարար 25(OH)D։ Ընդհանուր առմամբ, վիտաﬕն D-ի նյութափոխանակության հիﬓական ուղիները հիﬓված են երկու աղբյուրների վրա խոլեկալցիֆերոլը (վիտաﬕն D3) առաջանում է կենդանիներիմաշկում, իսկ էրգոկալցիֆերոլը (վիտաﬕն D2) սինթեզվում է բույսերում։ Երկու ձևերն էլ սկզբում ենթարկվում են 25-րդ դիրքում հիդրօքսիլացման՝ ձևավորելով կալցիդիոլ (25(OH)D), որը հիﬓականում տեղի է ունենում լյարդում։ Առաջին փուլը կատալիզացվում է 25-հիդրօքսիլազով (CYP2R1, 11p15.2), իսկ երկրորդը՝ 1α-հիդրօքսիլազով (CYP27B1, 12q13.1), որի արդյունքում առաջանում է ակտիվ հորմոնալ ձևը՝ 1,25-(OH)2D։ Բազմաթիվ կլինիկական ուսուﬓասիրություններ ցույց են տվել, որ 25(OH)D3-ը հանդիսանում է արյան ﬔջ 25(OH)D-ի հիﬓական բաղադրիչը՝ կազﬔլով ավելի քան 95%։

    Վիտաﬕն D-ն (D2 կամ D3 ձևերով) կարող է նաև օրգանիզմ մտնել աղիքներում ներծծման ﬕջոցով։ Երկու դեպքում էլ այն նյութափոխանակվում է համապատասխանաբար 25-հիդրօքսիվիտաﬕն D2 կամ 25-հիդրօքսի վիտաﬕն D3՝ 25-հիդրօքսիլազների ազդեցությամբ, որոնցից առավել հատուկը CYP2R1-ն է։

    25(OH)D3-ի <50 նՄ (20նգ/մլ) մակարդակը համարվում է անբավարար, քանի որ այն զգալիորեն ﬔծացնում է հենաշարժական համակարգի խանգարուﬓերի ռիսկը, իսկ <30նՄ (12նգ/մլ) մակարդակը բնորոշվում է որպես վիտաﬕն D-ի պակաս։

    Վերջին երկու տասնամյակներում շրջանառվող վիտաﬕն D-ի որոշումը դարձել է կենսաքիﬕական լաբորատորիաներում ստանդարտ հետազոտություն։ Ընդհանուր առմամբ, չափման ﬔթոդները բաժանվում են երկու հիﬓական խմբի՝ իմունոանալիզների վրա հիﬓված ﬔթոդներ (CLIA, ECLIA, RIA, ELISA) և քրոմատոգրաֆիկ ﬔթոդներ (HPLC և LC–MS)։ Աﬔնահուսալի ﬔթոդը ներկայումս հեղուկ քրոմատոգրաֆիա-զուգակցված զանգվածային սպեկտրոﬔտրիան (LC-MS/MS) է։ Սակայն կիրառվող սարքավորուﬓերը թանկ են, պահանջում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ և ինքնուրույնմշակված ﬔթոդներ։ Ներկայումս հիվանդանոցների ﬔծ մասը չունի անհրաժեշտ սարքավորուﬓեր և մասնագետներ, ինչը սահմանափակում է LC-MS/MS ﬔթոդների կիրառումը կլինիկական պրակտիկայում։

    ՍԿԶԲՈՒՆՔ

    SHOLASSI ԶԱՆՈ-ԹԵՍՏ-ը կիսաքանակական, թաղանթային հիմքով իմունոանալիզ է՝ արյան ﬔջ վիտաﬕն D-ի հայտնաբերման համար։ Թաղանթը նախապես պատված է վիտաﬕն D-ի հակամարﬕններով՝ թեստային գծի հատվածում։ Թեստավորման ընթացքում արյան նմուշը փոխազդում է կոլոիդ ոսկով նշված վիտաﬕն D-ի հակամարﬕնների հետ։ Խառնուրդը մազանոթային ուժերի ազդեցության շնորհիվ բարձրանում է թաղանթի վրա և փոխազդում է այնտեղ ամրացված հակամարﬕնների հետ՝ ձևավորելով գունավոր գիծ։ Որքան բարձր է նմուշում վիտաﬕն D-ի կոնցենտրացիան, այնքան մուգ է թեստային գիծը։ Որպես ընթացակարգային հսկողություն՝ հսկիչ գծի հատվածում ﬕշտ կհայտնվի գունավոր գիծ, որը ցույց է տալիս, որ ավելացված է բավարար նմուշիծ ավալ, և թաղանթով ներծծումը տեղի է ունեցել։

    ՌԵԱԿՏԻՎՆԵՐ

    SHOLASSI ԶԱՆՈ-ԹԵՍՏ-ը պարունակում է վիտաﬕն D-ի հակամարﬕններով պատված լատեքսային մասնիկներ և թաղանթի վրա ամրացված վիտաﬕն Դ-ի հակամարﬕններ։

    ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ

    ·  Ինքնաթեստավորուﬓ օգտագործել ﬕայն in vitro ախտորոշիչ տարբերակով։ Մի օգտագործեք պիտանելիության ժամկետը լրանալուց հետո։

    · Չուտել, չխﬔլ և չծխել այն վայրում,որտեղ աշխատում եք նմուշների կամ թեստերի հետ։

    · Մի օգտագործեք թեստը,եթե փաթեթավորումը ﬖասված է։

    ·  Բոլոր նմուշները դիտարկեք որպես վարակիչ նյութ պարունակող։ Պահպանեք մանրէաբանական վտանգների դեմ սահմանված նախազգուշական ﬕջոցները բոլոր գործընթացների ընթացքում և հետևեք նմուշների ճիշտ հեռացման ստանդարտ ընթացակարգերին։

    · Նմուշների հետ աշխատելիս կրեք պաշտպանիչ հագուստ՝ լաբորատոր խալաթ, ﬕանգամյա օգտագործման ձեռնոցներ ևաչքերի պաշտպանիչ ﬕջոցներ։

    ·  Օգտագործված բոլոր թեստերը, նմուշները և հնարավոր վարակված նյութերը պետք է հեռացվեն տեղական կանոնակարգերին համապատասխան։

    · Խոնավությունն ու ջերմաստիճանը կարող են բացասաբար ազդել արդյունքների վրա։

    ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ

    Պահպանել փակ փաթեթում՝ սենյակային ջերմաստիճանում կամ սառնարանում (2–30°C)։ Թեստը կայուն է ﬕնչև փակ փաթեթի վրա նշված պիտանելիության ժամկետը։ SHOLASSI ԶԱՆՈ-ԹԵՍՏ-ը պետք է ﬓա փակ փաթեթում ﬕնչև օգտագործումը։ ՉՍԱՌԵՑՆԵԼ։ Մի օգտագործեք պիտանելիության ժամկետը լրանալուց հետո։

    ՆՄՈՒՇԱՌՈՒՄ

    · SHOLASSI ԶԱՆՈ-ԹԵՍՏ-ով թեստավորումը կարելի է կատարել մատից վերցված արյան ﬕջոցով։

    · Մատից արյան նմուշ վերցնելու համար՝

    · Լվացեք հիվանդի ձեռքը օճառով և տաք ջրով կամ մաքրեք սպիրտով թրջված անձեռոցիկով։ Թողեք չորանա։

    ·  Մերսեք ձեռքը՝ չդիպչելով ծակման հատվածին, շփելով ափից դեպի ﬕջնամատի կամ մատնեմատի ծայրը։

    ·  Ծակեք մաշկը ստերիլ լանցետով։ Մաքրեք արյան առաջին կաթիլը։

    · Նրբորեն շփեք ձեռքը դաստակից դեպի ափ,ապա դեպի մատ,որպեսզի ծակման հատվածում ձևավորվի կլորացված արյան կաթիլ։

    ՆՅՈՒԹԵՐ

    Տրամադրված նյութեր

    · Փորձարկման սկավառակ, Բուֆերիտարա, Մազանոթային կաթոցիչ,Ստերիլ լանցետ, Սպիրտային անձեռոցիկ, Ներդիր-թերթիկ

    ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

    Թողնել, որպեսզի փորձարկման սկավառակը, բուֆերի տարան ﬕնչև թեստավորումը գտնվեն սենյակային ջերմաստիճանի (15–30°C) պայմաններում։

    Օգտագործման եղանակը տես ներդիր թերթիկի վերջում։

    ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    25-OHՎիտաﬕնD

    Դեֆիցիտ

    Անբավարար

    Բավարար

    Չափմանսանդղակ

    0-10նգ/մլ

    10-30նգ/մլ

    30-100նգ/մլ

    Դեֆիցիտ (10նգ/մլ): Կհայտնվի ﬕայն հսկիչգիծը (C)։ Այլ գունավոր գծեր չեն երևա։ Սա ցույց է տալիս վիտաﬕն D-ի դեֆիցիտ։ Անբավարար (10-30 նգ/մլ): Կհայտնվեն երկու գունավոր գծեր՝ հսկիչ գիծը (C) և ցածր (Low) գիծը։ Բարձր (High) գիծը չի երևա։ Սա ցույց է տալիս վիտաﬕն D-ի անբավարար մակարդակ։ Բավարար (30 նգ/մլ): Կհայտնվեն երեք գունավոր գծեր՝ հսկիչ գիծը (C), բարձր (High) գիծը և ցածր (Low) գիծը։ Սա ցույց է տալիս վիտաﬕն D-ի բավարար մակարդակ։ ԱՆՎԱՎԵՐ: Հսկիչ գիծը չի հայտնվում։ Աﬔնահավանական պատճառներն են նմուշի անբավարար ծավալը կամ ընթացակարգի սխալ կատարումը։ Վերանայեք ընթացակարգը և կրկնեք թեստը նոր թեստով։ Եթե խնդիրը պահպանվում է, անﬕջապես դադարեցրեք թեստի հավաքածուի օգտագործումը և դիﬔք մատակարարին։

    ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԿԱՐԳԸ

    SHOLASSI ԶԱՆՈ-ԹԵՍՏ-ի տուփում ներառված է օգտագործման ընթացակարգը։ Հսկիչ գծի(C) հատվածում գունավոր գծի հայտնվելը համարվում է ներքին հսկողություն։

    Այն հաստատում է կատարման ճիշտ տեխնիկան։

    Հսկիչ ստանդարտներ այս հավաքածուում չեն տրամադրվում, սակայն խորհուրդ է տրվում լաբորատոր լավ պրակտիկայիշրջանակներում փորձարկել դրական և բացասական հսկիչներ՝ թեստի ընթացակարգը հաստատելու և թեստի ճիշտ աշխատանքը ստուգելու համար։

    ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

    Զգայունություն և սպեցիֆիկություն

    SHOLASSI ԶԱՆՈ-ԹԵՍՏ-ի սկավառակը (ամբողջական արյունով) գնահատվել է առաջատար կոﬔրցիոն CLIA վիտաﬕն D թեստիհետ՝ կլինիկական նմուշների ﬕջոցով։ Արդյունքները ցույց են տալիս, որ ընդհանուր ճշգրտությունը կազմում է 94.3%։

    Ճշգրտություն

    Միջսերիական Նույն փորձի շրջանակներում ճշգրտությունը որոշվել է՝ օգտագործելով երեք նմուշների 10 կրկնություն՝ 10նգ/մլ, 30նգ/մլ և 100նգ/մլվ իտաﬕն D3։ Նմուշները ճիշտ են նույնականացվել դեպքերի ավելի քան 99%-ում։

    Միջսերիական Տարբեր փորձերի ﬕջև ճշգրտությունը որոշվել է նույն երեք նմուշների վրա 10 անկախ փորձերով՝ 10նգ/մլ, 30նգ/մլ և 100նգ/մլ վիտաﬕն D։ SHOLASSI ԶԱՆՈ-ԹԵՍՏ-ի երեք տարբեր խմբաքանակներ փորձարկվել են 3 օրվա ընթացքում՝ օգտագործելով 10նգ/մլ, 30նգ/մլ և 100նգ/մլ նմուշներ։ Նմուշները ճիշտ են նույնականացվել ավելի քան 99% դեպքերում։

    Խաչաձև ռեակցիա

    SHOLASSI ԶԱՆՈ-ԹԵՍՏ-ը փորձարկվել է վիտաﬕն A, B, C,E, K, M, ինչպես նաև HBsAg, HBsAb, HBeAg, HBeAb, HBcAb, սիֆիլիսի հակամարﬕններ, anti-HIV, anti-H.pylori, anti-CMV, anti-Rubella, anti-HSV, anti-TB և anti-Toxoplasmosis նմուշների ﬕջոցով։ Արդյունքները ցույց են տվել,որ խաչաձև ռեակցիա չի հայտնաբերվել։

    Խանգարող նյութեր

    Հետևյալ հնարավոր խանգարող նյութերը ավելացվել են վիտաﬕն D-ի բացասական և դրական նմուշներին։

    ·  Ացետաﬕնոֆեն՝ 1.56E+01մգ/դլ

    ·  Տրիգլիցերիդներ՝ 1500մգ/դլ

    ·  Ացետիլսալիցիլաթթու՝ 3.00E+00մգ/դլ

    ·  Գենտիզաթթու՝ 1.50E+00մգ/դլ

    ·  Ասկորբինաթթու՝ 5.25E+00մգ/դլ

    ·  Ալբուﬕն՝ 6գ/դլ

    ·  Կրեատին՝ 15մգ/դլ

    ·  Հեմոգլոբին՝ 1000մգ/դլ

    ·  Բիլիրուբին՝ 40մգ/դլ

    ·  Օքսալաթթու՝  7.9մգ/լ

    ·  Խոլեստերին՝ 400մգ/դլ

    ·  Կոֆեին՝ 1.08E+01մգ/դլ Փորձարկված կոնցենտրացիաներով նշված նյութերից ոչ ﬔկը չի խանգարել թեստի ընթացքին

    ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

    1. SHOLASSI ԶԱՆՈ-ԹԵՍՏ-ը նախատեսված է ﬕայն in vitro ախտորոշման համար։ Թեստը պետք է օգտագործվի արյան ﬔջվիտաﬕն D3-ի հայտնաբերման նպատակով։

    2. Ինչպես բոլոր ախտորոշիչ թեստերի դեպքում, բոլոր արդյունքները պետք է գնահատվեն բժշկին հասանելի այլ կլինիկական տվյալների հետ համատեղ։

  • Վիդեո