Զամբյուղ
×
Զամբյուղը դատարկ է
Վերադառնալ խանութ

Օգտագործման պայմաններ

Օգտագործման պայմանները

Սույն Օգտագործման պայմանները վերաբերում են ձեր կողմից այս կայքի
օգտագործմանը:
1. Կայքից օգտվելու կանոններ, կանոնների ընդունում և վերանայում:
Այցելելով այս կայք՝ դուք համաձայնում եք պարտավորված լինել սույն
Օգտագործման պայմաններով: «Գիգա Ֆարմ» ՍՊԸ-ն իրեն իրավունք է
վերապահում ցանկացած պահի թարմացնել օգտագործման այս
պայմանները: Քանի որ այս կանոնների նոր տարբերակը կկիրառվի ձեր
կողմից այս կայքի օգտագործման համար, դուք պետք է ժամանակ առ
ժամանակ այցելեք այս էջը՝ ծանոթանալու այդ ժամանակ գործող
Օգտագործման պայմաններին:
2. Բժշկական տեղեկատվություն / պայմաններ: Այս կայքի արտադրանքի
մասին տեղեկատվությունը տրամադրվում է Գիգա Ֆարմ ՍՊԸ-ի կողմից
միայն տեղեկատվական նպատակներով և չի պարունակում սպառիչ
բժշկական տեղեկատվություն: Դուք պետք է ամբողջական բժշկական
տեղեկատվություն ստանաք ձեր առաջնային բժշկից կամ այլ
առողջապահական ծառայություններ մատուցողից: Շատ դեղեր կարելի է
ձեռք բերել միայն դեղատոմսով:
3. Ապրանքային նշաններ / սեփականության իրավունքները. Բացառությամբ
այն դեպքերի, երբ այլ բան նշված է, պետք է ենթադրել, որ սույն կայքում
նշված բոլոր ապրանքների անվանումները, անկախ նրանից, թե դրանք
պատկերված են մեծատառեռով կամ ուղեկցվում են ֆիրմային
խորհրդանիշով, հանդիսանում են «Գիգա Ֆարմ» ՍՊԸ-ի ապրանքային
նշանները

4. Տեղեկատվությունը, որը դուք տրամադրում եք մեզ: Բացառությամբ այն
տեղեկությունների, որոնց վրա տարածվում է մեր գաղտնիության
քաղաքականությունը, այն ամենը, ինչ դուք ուղարկում եք կայք,
կդիտարկվի որպես ոչ գաղտնի տեղեկություններ ։ Այն ամենը, ինչ դուք
ուղարկում եք, կարող է օգտագործվել ցանկացած նպատակով և դառնում է
«Գիգա Ֆարմ» ՍՊԸ-ի սեփականությունը: Բացի այդ, «Գիգա Ֆարմ» ՍՊԸ-ն
իրավունք ունի օգտագործել ցանկացած գաղափար, որը դուք ուղարկում
եք կայք, առանց ձեռնարկության մոտ փոխհատուցում վճարելու
պարտավորության առաջացման:
5. Կայքից գնված ապրանքները հետադարձի չեն ենթարկվում։