Զամբյուղ
×
Զամբյուղը դատարկ է
Վերադառնալ խանութ
singli product image
singli product image
singli product image
singli product image
singli product image
singli product image
singli product image
singli product image
singli product image
singli product image
singli product image
singli product image
singli product image
singli product image
singli product image
singli product image
singli product image
singli product image
singli product image
singli product image

Արտմելոկ 15մգ N20

5700 ֏
Առկա է պահեստում

Կարճ նկարագրություն

Ոչ ստերոիդային, հակաբորբոքային ևհակառևմատիկ դեղամիջոց Բաղադրությունը՝ 15 մգ մելոքսիկամ։ Օգտագործման ցուցումներ՝ ակտիվացված արթրոզի սիմպտոմատիկ կարճաժամկետ բուժում; ռևմատոիդ արթրիտի (քրոնիկ պոլիարտրիտ) կամ անկիլոզացնող սպոնդիլիտի (Բախտերևի հիվանդություն) սիմպտոմատիկ երկարատև բուժում: Դեղաչափ և ընդունում. Ակտիվացված արթրոզ. դոզան օրական 7,5 մգ է: Թերապևտիկ ազդեցության բացակայության դեպքում այս դոզան կարող է ավելացվել մինչև 15 մգ օրական: Ռևմատոիդ արթրիտ և անկիլոզացնող սպոնդիլիտ. դոզան օրական 15 մգ է: Կախված թերապևտիկ ազդեցությունից, այս դոզան կարող է կրճատվել մինչև 7,5 մգ օրական:

  • Ապրանքի նկարագրություն

    Արտմելոկ

    Հրահանգ- Ցուցումներ

    դեղամիջոցի բժշկակական կիրառման վերաբերյալ

    АРТМЕЛОК®

    Միջազգային չարտոնագրված անվանումը` Мeloxicam.

    Դեղային ձևը և նրա նկարագրությունը. Կլորավուն, երկկողմանի ուռուցիկ, բաց դեղնավուն գույնի, մի կողմում մարմարանմանության կամ նրա վտանգի հնարավոր առկայությամբ:

    Բաղադրությունը. յուրաքանչյուր հաբը, որպես ակտիվ նյութ,  պարունակում է 15 մգ մելոքսիկամ:

    Օժանդակ նյութեր. պակտոզա մոնոհիդրատ, միկրոբյուրեղային ցելյուլոզ, եգիպտացորենի օսլա, նատրիումի օսլայի գլիկոլատ (Ա տիպի), մագնեզիումի ստեարատ, սիլիցիումի անջուր կոլոիդային երկօքսիդ:

    Ֆարմակոթերապևտիկ խումբ.  ոչ ստերոիդային հակաբորբոքիչ և հակառևմատիկ միջոցներ:

    Կոդ АТС: М01АС06

    Դեղաբանական հատկությունները

    Ֆարմակոդինամիկան. АРТМЕЛОК®  ոչ ստերոիդային հակաբորբոքիչ միջոցը  (ՈՀԲՄ) պատկանում է էնոլաթթվի ածանցյալներին, ունի հակաբորբոքիչ, ցավազրկող և ջերմիջեցնող ազդեցություն: Մելոքսիկամի արտահայտված հակաբորբոքիչ ազդեցությունը հաստատվել է  բորբոքման բոլոր ստանդարտ մոդելների վրա: Մելոքսիկամի ազդեցության մեխանիզմը կայանում է պրոստագլանդինների` բորբոքման հայտնի միջնորդանյութերի (մեդիատորների)  սինթեզը արգելափակելու նրա ընդունակության մեջ:

    In vivo մելոքսիկամը պրոստագլանդինների սինթեզը բորբոքման տեղում արգելակում է ավելի բարձր աստիճանով, քան ստամոքսի լորձաթաղանթում կամ երիկամների մեջ:

    Այս տարբերությունները կապված են ցիկլոօքսիգենազ-1 (ՑՕԳ-1) հետ համեմատ ցիկլոօքսիգենազ-2 (ՑՕԳ-2) ավելի ընտրողական արգելակման հետ: Համարվում է, որ ՑՕԳ-2 արգելակումը ապահովում է ՈՀԲՄ թերապևտիկ էֆեկտը, այն դեպքում, երբ մշտապես ներկա գտնվող ՑՕԳ-1 իզոֆերմենտի արգելակումը կարող է կողմնակի ազդեցությունների պատճառ դառնալ ստամոքսի և երիկամների կողմից:

    Մելոքսիկամի ընտրողականությունը ՑՕԳ-2 նկատմամբ հաստատվել է տարբեր թեստ-համակարգերում, ինչպես in vitro, այնպես էլ in vivo:  ՑՕԳ-2 արգելակելու Մելոքսիկամի ընտրողական ընդունակությունը ցույց է տրվել, երբ որպես թեստ-համակարգ օգտագործվել է մարդու ողջ արյունը  in vitro: In vivo հաստատվել է, որ մելոքսիկամը ավելի ակտիվ արգելակել է ՑՕԳ-2, ավելի մեծ արգելակող ազդեցություն թողնելով E2 պրոստագլանդինի արտադրման վրա, որը խթանվում է լիպոպոլիսախարիդով (ռեակցիա, որը վերահսկվում է ՑՕԳ-2 կողմից), քան տրոմբոքսանիարտադրման վրա, որը մասնակցում է արյան մակարդման  գործընթացում (ռեակցիա, որը վերահսկվում է ՑՕԳ-1 կողմից):

    Այս էֆեկտները կախված են եղել դեղաչափի մեծությունից: In vivo ցույց է տրվել, որ հանձնարարվող դեղաչափերով մելոքսիկամը չի ազդել թրոմբոցիտների ագրեգացման և արյունահոսության ժամանակի վրա, ի տարբերություն ինդոմեցատինի, դիկլոֆենակի, իբուպրոֆենի և նապրոքսինի, որոնք զգալիորեն ճնշում էին թրոմբոցիտների ագրեգացումը և մեծացնում արյունահոսության ժամանակը: 

    Կլինիկական հետազոտություններում կողմնակի էֆեկտները աղե-ստամոքսային տրակտի  (ԱՍՏ) կողմից, ընդհանուր առմամբ, մելոքսիկամ ընդունելու դեպքում ավելի քիչ են առաջացել, քան այլ ՈՀԲՄ դեպքերում, որոնց հետ կատարվել է համեմատություն: Այդ տարբերությունը ԱՍՏ կողմից կողմնակի էֆեկտների հաճախականության մեջ հիմնականում կապված է այն հանգամանքի հետ, որ մելոքսիկամ ընդունելու ժամանակ ավելի քիչ են նկատվել այնպիսի երևույթներ, ինչպես դիսպեպսիան է, սրտխառնոցը, փսխումը, որովայնային (աբդոմինալ) ցավերը:

    Ֆարմակոկինետիկան. Մելոքսիկամը լավ ներծծվում է աղե-ստամոքսային տրակտից, ինչի մասին վկայում է նրա բարձր բացարձակ կենսամատչելիությունը, երբ ներս է ընդունվում խմելով (89%):

    Դեղամիջոցը մեկ անգամ հաբի տեսքով ընդունելու դեպքում  միջին առավելագույն խտությունը պլազմայի մեջ հասնում է 5 – 6 ժամվա ընթացքում: Բազմակի ընդունման դեպքում  ֆարմակոկինետիկայի կայուն վիճակը հասանելի է դառնում 3 – 5 օր ժամկետում:

    Պատրաստուկի առավելագույն (Cmax) և բազալ (Cmin) խտությունների միջև եղած տարբերությունների տիրույթը ֆարմակոկինետիկայի կայուն վիճակի շրջանում, օրական մեկ անգամ այն ընդունելուց հետո համեմատաբար մեծ չէ և կազմում է 0,8-2,0 մկգ/մլ: Առավելագույն խտությունը պլազմայի մեջ ֆարմակոկինետիկայի կայուն վիճակի շրջանում հաբեր ընդունելու ժամանակ հասնում է 5 – 6 ժամվա ընթացքում:

    Մելոքսիկամի խտությունները,  դեղամիջոցը 1 տարուց ավել մշտապես ընդունելուց հետո, նման են  խտություններին, որոնք նշվում են առաջին անգամ ֆարմակոկինետիկայի կայուն վիճակին հասնելուց հետո:

    Միաժամանակ սնունդ ընդունելը չի ազդում մելոքսիկամի ներծծվելու վրա:

    Մելոքսիկամը լավ կապվում է պլազմայի պրոտեինների հետ (ալբումինների հետ -99%)

    Մելոքսիկամը ներթափանցում է  սինովիալ հեղուկի մեջ; տեղական խտությունները կազմում են պլազմայում եղած խտությունների  մոտ 50%: Բաշխման ծավալը ցածր է, միջինը կազմում է 11 մլ: Անհատական տատանումները` 30 - 40%:

    Մելոքսիկամը գրեթե ամբողջովին նյութափոխանակվում է լյարդում, առաջացնելով 4 դեղաբանորեն ոչ ակտիվ ածանցյալներ: Հիմնական մեթաբոլիտը` 5′-կարբօքսիմելոքսիկամը (դեղաչափի մեծության 60%), առաջանում է միջանկյալ մեթաբոլիտի` 5′- հիդրօքսիմեթիլմելոքսիմատի օքսիդացման ճանապարհով, որը նույնպես արտազատվում է, բայց ավելի փոքր աստիճանով (դեղաչափի 9%): in  vitro հետազոտությունները ցույց են տվել, որ տվյալ նյութափոխանակային փոխակերպման մեջ կարևոր դեր է խաղում CYP 2C9, լրացուցիչ նշանակություն ունի CYP 3А4 իզոֆերմենտը: Մյուս երկու մեթաբոլիտների առաջացման մեջ (որոնք կազմում են դեղամիջոցի դեղաչափի մեծության համապատասխանաբար 16% և 4%),  մասնակցում է պերօքսիդազան, որի ակտիվությունը, հավանական է, որ անհատականորեն տատանվում է:

    Մելոքսիկամը հավասարապես դուրս է գալիս արտաթորանքի և մեզի հետ միասին, առավելապես մեթաբոլիտների տեսքով: Անփոփոխ տեսքով, արտաթորանքի հետ դուրս է գալիս օրական դեղաչափի մեծության 5%-ից պակաս, մեզի մեջ անփոփոխ տեսքով  պատրաստուկը հայտնաբերվում է միայն հետքային քանակներով: Մելոքսիկամի կիսահեռացման միջին շրջանը կազմում է 20 ժամ:

    Պլազմային կլիրենսը կազմում է միջինը 8 մլ/րոպ:  Մելոքսիկամը ցուցաբերում է գծային ֆարմակոկինետիկա 7.5 – 15 մգ դեղաչափերի դեպքում, խմելով ներքին ընդունմանւ ժամանակ:

    Լյարդի ֆունկցիայի անբավարարությունը, ինչպես նաև թույլ կամ չափավոր արտահայտված երիկամային անբավարարությունը մելոքսիկամի ֆարմակոկինետիկայի վրա էական ազդեցություն չեն թողնում: Տերմինալ երիկամային անբավարարության դեպքում բաշխման ծավալի մեծացումը կարող է բերել ազատ մելոքսիկամի ավելի բարձր խտությունների, ուստի և այդ հիվանդների մոտ օրական դեղաչափը չպետք է գերազանցի 7.5 մգ:

    Տարեց հիվանդների մոտ միջին պլազմային կլիրենսը, ֆարմակոկինետիկայի կայուն վիճակի շրջանում, մի փոքր ավելի ցածր է, քան երիտասարդ հիվանդների մոտ:

     Ցուցումներ ընդունման վերաբերյալ

    ·         Ակտիվացված արթրոզների սիմպտոմատիկ կարճաժամկետ բուժում;

    ·         Ռևմատոիդային արթրիտի (քրոնիկ արթրիտի) կամ անկիլոզացնող սպոնդիլոարթրիտի (Բեխտերևի հիվանդության) սիմպտոմատիկ երկարաժամկետ բուժում:

    Ընդունման եղանակները և դեղաչափերը

    АРТМЕЛОК®  դեղամիջոցը ներքին ընդունման համար է:

    Ցերեկային դեղաչափը նշանակվում է մեկանգամյա ընդունման տեսքով, ուտելու ժամանակ, մեկ բաժակ ջրով կամ այլ հեղուկով: Նվազագույն արդյունավետ դեղաչափը ընդունելու ժամանակ, որը հիվանդության ախտանիշները վերահսկում է  կարճատև ժամանակահատվածում, կողմնակի ազդեցությունների արտահայտվածությունը կարող է լինել նվազագույնը: Այս դեղամիջոցի  թերապևտիկ արդյունավետությունն ու անվտանգությունը պետք է կանոնավոր կերպով վերահսկվի, մասնավորապես, ակտիվացված արթրոզ ունեցող հիվանդների մոտ:

    Ակտիվացված արթրոզներ. Դեղաչափը կազմում է օրական 7.5 մգ (15 մգ հաբի կեսը): Թերապևտիկ էֆեկտի բացակայության դեպքում այդ դեղաչափը կարող է մեծացվել մինչև օրական 15 մգ (մեկ 15 մգ հաբ):

    Ռևմատոիդային արթրիտ և անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ. Դեղաչափը կազմում է 15 մգ (մեկ 15 մգ հաբ): Կախված բուժական արդյունավետությունից, այդ դեղաչափը կարող է իջեցվել մինչև օրական 7.5 մգ (15 մգ հաբի կեսը):

    Արտմելոկի ցերեկային դեղաչափը 15 մգ չպետք է գերազանցի:

    Հիվանդների հատուկ խմբերը.

    Տարեց հիվանդները և կողմնակի ազդեցությունների բարձր ռիսկ ունեցող հիվանդները. տարեց հիվանդների մոտ ռևմատոիդային արթրիտի կամ անկիլոզացնող սպոնդիլոարթրիտի երկարատև բուժման ժամանակ, ինչպես նաև անձանց մոտ, ովքեր ենթակա են կողմնակի ռեակցիաների բարձր ռիսկին, մելոքսիկամի օրական դեղաչափը չպետք է գերազանցի 7.5 մգ:

    Երիկամային ֆունկցիայի սահմանափակում ունեցող հիվանդները. ծանր երիկամային անբավարարություն ունեցող հիվանդները, ովքեր գտնվում են հեմոդիալիզի վրա,  ցերեկային դեղաչափը  չպետք է գերազանցի  7.5 մգ; երիկամների ֆունկցիայի թեթև կամ չափավոր սահմանափակում  ունեցող հիվանդների մոտ (կրեատինինի կլիրենսը ոչ պակաս, քան 25 մյ/րոպ), դեղաչափի նվազեցում չի պահանջվում:

    Լյարդի ֆունկցիայի սահմանափակում ունեցող հիվանդների մոտ. Թեթև կամ չափավոր սահմանափակում ունեցող հիվանդների մոտ դեղաչափի նվազեցում չի պահանջվում:

    Երեխաներ և երիտասարդ մարդիկ. Մելոքսիկամը հակացուցված է երեխաներին և 16 տարեկանից փոքր երիտասարդ մարդկանց:

    Կողմնակի ազդեցությունը

    Աղե-ստամոքսային տրակտի կողմից. > 1% - դիսպեսիա, սրտխառնոց, փսխում, ցավեր որովայնի շրջանում, փորկապություն, մետեորիզմ, դիզարեա; 0,1%-1% - լյարդի ֆունկցիայի ցուցանիշների անցողիկ փոփոխություններ (օրինակ, տրանսամինազի կամ բիլիրուբինի ակտիվության բարձրացում), զկռտոցներ (որձկոցներ), էզոֆագիտ, գաստրոդուոեդալ խոց,  թաքնված կամ ակնհայտ աղե-ստամոքսային արյունահոսություն, ստոմատիտ; < 0,1% - աղե-ստամոքսային տրակտի պերֆորացում, կոլիտ, հեպատիտ, գաստրիտ, աղե-ստամոքսային արյունահոսություն, ԱՍՏ էրոզիվ-խոցային ախտահարումը և պերֆորացումը կարող են բերել կյանքին սպառնացող վիճակների:

    Հեմատոլոգիական. > 1% — անեմիա; 0,1% -1% - արյան բանձևի փոփոխություն, ներառյալ  լեյկոցիտար բանաձևի փոփոխությունը, լեկկոպենիա և էրոմբոցիտոպենիա: Ցիտոպենիա առաջանալու համար նախահակվածության գործոն է հանդիսանում միաժամանակ պոտենցիալ միելոտոքսիկ դեղամիջոցների, մասնավորապես, մետոտրեքսատի ընդունումը:

    Դերմատոլոգիական. 1% — քոր, ցան մաշկի վրա; 0,1% -1% -  եղնջացան (крапивница); <0,1% - ֆոտոսենսիբիլիզացում: Հազվադեպ հնարավոր է  մուլտիձևային էրիտեմաների, Սթիվենս-Ջոնսոնի համախտանիշի, տոքսիկ էպիդերմալ ներկոլիզի բուլյոզային ռեակցիաների զարգացում:

    Շնչառական օրգանների կողմից. <0,1% — ասպիրինի կամ այլ ՈՀԲՄ, ներառյալ մելոքսիկամի նշանակումներից հետո նախահակվածություն ունեցող հիվանդների մոտ  ի հայտ է եկել սուր բրոնխիալ ասթմայի զարգացում:

    Կենտրոնական նյարդային համակարգի կողմից. > 1% — գլխապտույտ, սրտխառնոց, թեթև ուշագնացություն, գլխացավեր; < 0,1% — գիտակցության խառնաշփոթ, կողմնորոշման խանգարումներ, տրամադրության փոփոխություն:

    Սիրտ-անոթային համակարգի կողմից. > 1% - այտուցներ; 0,1% -1% զարկերակային ճնշման, սրտխփոցների բարձրացում, արյան հոսքի զգացողություն դեպի դեմքը:

    Միզասեռական համակարգի կողմից. 0,1% -1% - երիկամների ֆունկցիայի ցուցանիշների փոփոխություն (կրեատինինի և/կամ միզանյութի մակարդակի բարձրացում արյան շիճուկի մեջ); < 0,1% - սուր երիկամային անբավարարություն ՈՀԲՄ ընդունելու ժամանակ կարող են առաջանալ ինտերստիցիալ նեֆրիտ, ալբումինուրիա և հեմատուրիա, սակայն այդ փոփոխությունների կապը մելոքսիկամ ընդունելու հետ դեռևս հաստատված չէ:

    Տեսողության կողմից. < 0,1% — կոնյունկտիվիտ, տեսողության խաթարում, այդ թվում նաև տեսողության անհստակություն:

    Հիպերզգայունության ռեակցիաները. <0,1% —անգիոնևրոտիկ այտուց և հիպերզգայունության ռեակցիաներ անմիջական տիպի, այդ թվում նաև անաֆիլակտոիդային/անաֆիլակտիկ ռեակցիաներ:

    Հակացուցումներ

    ·         Հայտնի բարձր զգայունությունը մելոքսիկամի կամ  պատրաստի դեղաձևի ցանկացած այլ բաղադրիչի նկատմամբ: Առկա է խաչաձև զգայունության հավանականություն ացետիլսալիցիլաթթվի և այլ ՈՀԲՄ նկատմամբ: Դեղը չի կարելի նշանակել հիվանդներին, որոնց մոտ ավելի վաղ ացետիլսալիցիլաթթու կամ այլ ՈՀԲՄ ընդունելուց հետո նկատվել են բրոնխիալ ասթմայի ախտանիշներ, քթի պոլիպոզ, անգիոնևրոտիկ այտուց կամ եղնջացան:

    ·         Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդություն` սրացման փուլում:

    ·         Գաստրոինտեստինալ արյունահոսություն կամ պերֆորացիա հիվանդության պատմության մեջ (անամնեզում), կապված նախորդող ՈՀԲՄ թերապիայի հետ:

    ·         Հիվանդության պատմության մեջ գոյություն ունեցող պեպտիկ խոցեր կամ հեմոռագիաներ (առնվազն 2 տարբեր էպիզոդներ, հաստատված ուլցերացիայով կամ արյունահոսությամբ):

    ·         Գաստրոինտեստինալ արյունահոսություն, ցերեբրալ արյունահոսություն անցյալում կամ արյունահոսության նկատմամբ այլ բարձր հակվածություն:

    ·         Լյարդի ֆունկցիայի ծանր անբավարարություն:

    ·         Ծանր երիկամային անբավարարություն (եթե հեմոդիալիզ չի կատարվում):

    ·         Ակնհայտ ստամոքսա-աղիքային արյունահոսություն, ոչ վաղ անցյալում

    ցերեբրովասկուլյար արյունահոսություն կամ այլ արյունահոսություն: 

    ·         Ծանր անվերահսկելի սրտային անբավարարություն:

    ·         Երեխաներ և մինչև 16 տարեկան երիտասարդ մարդիկ:

    ·         Հղիություն և կրծքով կերակրելը:

    Հղիություն և լակտացիա

    Մելոքսիկամը հակացուցված է հղիության ժամանակ: Պրոստագլանդինների սինթեզի ճնշումը կարող է անցանկալի ազդեցություն ունենալ հղիության և պտղի զարգացման վրա: Համաճարակաբանական հետազոտությունների տվյալները ցույց են տալիս, որ հղիության ժամանակ պրոստագլանդինների սինթեզի արգելակիչների կիրառությունը  մեծացնում է ինքնակամ հղիության ընդհատումների (աբորտների) և պտղի մոտ սրտի արատների ռիսկի մեծացմանը: Սրտի արատի զարգացման բացարձակ ռիսկը մեծանում է մոտ 1% մինչև 1.5%: Այդպիսի ռիսկը մեծանում է դեղաչափի և թերապիայի երկարատևության մեծացման հետ:

    Հղիության III եռամսյակում պրոստագլանդինների սինթեզի արգելակիչների կիրառությունը կարող է բերել պտղի զարգացման հետևյալ խանգարումներին.

    ·         Զարկերակային ծորանի վաղաժամկետ փակում և թոքային հիպերտենզիա, սիրտ-անոթային համակարգի վրա տոքսիկ ազդեցության հետևանքով;

    ·         Երիկամների դիսֆունկցիա, հետագա երիկամային անբավարարության զարգացումով, ամնիոտիկ հեղուկի քանակի նվազմամբ:

    Մոր մոտ ծննդաբերության ժամանակ կարող է մեծանալ արյունահոսության տևողությունը և փոքրանալ արգանդի կրճատման ընդունակությունը, և որպես հետևանք, մեծանալ ծննդաբերության տևողությունը:

    Հայտնի է, որ ՈՀԲՄ ներթափանցում են կրծքի կաթի մեջ, ուստի և մելոքսիկամը խորհուրդ չի տրվում ընդունել կրծքով կերակրելու շրջանում:

    Գերդեղաչափավորում

    Անտիդոտը հայտնի չէ: Դեղամիջոցի Գերդեղաչափավորման դեպքում անհրաժեշտ է կատարել. Ստամոքսի լվացում և ընդհանուր աջակցող թերապիա: Կլինիկական հետազոտություններում ցույց է տրվել, որ խոլեստիրամինը արագացնում է մելոքսիկամի դուրս բերումը:

    Փոխազդեցությունը այլ դեղամիջոցների հետ

    Այլ ՀԲՄ, այդ թվում նաև սալիցիլատները (ացետիլսալիցիլաթթուն). ավելի, քան մեկ ՈՀԲՄ միաժամանակյա ընդունումը մեծացնում է ԱՍՏ-ում խոցերի առաջացման և աղիներում կամ ստամոքսում արյունահոսությունների ռիսկը, ազդեցության սիներգիզմի հետևանքով: Մելոքսիկամի և այլ ՈՀԲՄ հանատեղ ընդունում խորհուրդ չի տրվում: Ասպիրինի (օրական 1000 մգ, 3 անգամ) և մելոքսիկամի համատեղ ընդունումը առողջ կամավորականների մոտ բերել է AUC (10%) և մելոքսիկամի Сmax  (24%): Այս փոխազդեցության կլինիկական նշանակությունը հայտնի չէ:

    Հակակոագուլյանտներ ներքին ընդունման համար, հակաագրեգանտներ, Հեպարին` համակարգային կիրառության համար, թրոմբոլիտիկ միջոցներ: Արյունահոսության ռիսկի մեծացում: Այդ դեղապատրաստուկների միաժամանակյա օգտագործումից խուսափելու անհնարինության դեպքում անհրաժեշտ է մանրամասն հետևել հակակոագուլյանտների արդյունվետությանը:

    Լիթիում:  ՈՀԲՄ բարձրացնում են լիթիումի խտությունը պլազմայի մեջ, լիթիումի երիկամային արտազատնան նվազման հաշվին: Պլազմայի մեջ լիթիումի խտությունը կարող է հասնել տոքսիկ արժեքների: Խորհուրդ չի տրվում Լիթիումի և ՈՀԲՄ համատեղ ընդունումը: Նման համակցված թերապիայի անհրաժեշտության դեպքում  հարկավոր է վերահսկել լիթիումի խտությունը պլազմայի մեջ, բուժման սկզբում, դեղաչափերի ընտրության ժամանակ և մելոքսիկամը չեղարկելու դեպքում:

    Մետոտրեքսատ: ՈՀԲՄ կարող են նվազեցնել մետոտրեքսատի խողովակային արտազատումը և այդպիսով մեծացնել մետոտրեքսատի խտությունը պլազմայի մեջ: Այդ կապակցությամբ, հիվանդներին, ովքեր ստանում են մետոտրեքսատի մեծ դեղաչափեր (շաբաթական ավելի, քան 15 մգ) խորհուրդ չի տրվում ՈՀԲՄ միաժամանակյա օգտագործում: Մետոտրեքսատի և ՈՀԲՄ համատեղ օգտագործման դեպքում փոխազդեցության ռիսկը հնարավոր է նաև հիվանդների մոտ, ովքեր ստանում են մետոտրեքսատի փոքր դեղաչափեր, հատկապես երիկամների ֆունկցիայի խանգարում ունեցող հիվանդների մոտ: Համակցված թերապիայի անհրաժեշտության դեպքում հարկավոր է վերահսկել արյան բանաձևը և երիկամների ֆունկցիան: Անհրաժեշտ է զգուշություն պահպանել այն դեպքում, եթե ՈՀԲՄ և մետոտրեքսատը միաժամանակ օգտագործվում են երեք օվա ընթացքում, քանի որ մետոտրեքսատի խտությունը պլազմայի մեջ կարող է բարձրանալ, և որպես հետևանք, կարող են առաջանալ տոքսիկ էֆեկտներ:

    Մելոքսիկամի միաժամանակյա օգտագործումը շաբաթական 15 մգ դեղաչափով չի ազդել մետոտրեքսատի ֆարմակոկինետիկայի վրա, սակայն պետք է ուշադրություն դարձնել փաստի վրա, որ մետոտրեքսատի հեմատոլոգիական տոքսիկությունը ավելի ուժեղանում է ՈՀԲՄ հետ համատեղ ընդունելու ժամանակ:

    Հակաբեղմնավորում: Ավելի վաղ հայտնի էր դարձել ներարգանդային հակաբեղմնավորիչ միջոցների արդյունավետության նվազումը ՈՀԲՄ օգտագործման դեպքում: Այս դիտարկումը պահանջում է հետագա հաստատում:

    Միզամուղներ: ՈՀԲՄ օգտագործումը մեծացնում է սուր երիկամային անբավարարության զարգացման ռիսկը հեղուկազրկված հիվանդների մոտ: Հիվանդների մոտ, ովքեր ստանում են մելոքսիկամ և միզամուղներ, պետք է պահպանվի համարժեք հիդրատացումը (խոնավացումը): Մինչև բուժումն սկսելը անհրաժեշտ է երիկամների ֆունկցիայի հետազոտություն:

    Հակահիպերտենզիվ միջոցներ (օրինակ, բետա-ադրենոբլոկատորներ, անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի (ԱՓՖ) արգելակիչներ, վազոդիլատատորներ, միզամուղներ): ՈՀԲՄ նվազեցնում են հակահիպերտենզիվ միջոցների արդյունավետությունը պրոստագլանդինների արգելակման հետևանքով, որոնք ունեն վազոդիլատացնող հատկություններ:

    ՈՀԲՄ և  II անգիոտենզինի անտագոնիստների (ինչպես նաև ԱՓՖ արգելակիչների) համատեղ օգտագործումը ուժեղացնում է գլոմերուլյար զտման նվազման էֆեկտը: Երիկամների ֆունկցիայի խանգարում ունեցող հիվանդների մոտ դա կարող է բերել սուր երիկամային անբավարարության զարգացմանը:

    Խոլեստիրամինը, կապելով մելոքսիկամը աղե-ստամոքսային տրակտում, բերում է նրա ավելի արագ դուրս բերմանը:

    ՈՀԲՄ, ազդեցություն թողնելով երիկամային պրոստագլանդինի վրա, կարող են ուժեղացնել ցիկլոսպորինի նեֆրոտոքսիկությունը: Համակցված թերապիա անցկացնելու դեպքում հարկավոր է վերահսկել երիկամների ֆունկցիան:

    Մելոքսիկամը օրգանիզմից դուրս է բերվում առավելապես լյարդայն նյութափոխանակության ճանապարհով, պատրաստուկի քանակի մոտ 2/3, որը լյարդում ենթարկվում է նյութափոխանակության, քայքայվում է ցիտոխրոմ Р-450 համակարգի ֆերմենտների կողմից (նյութափոխանակության հիմնական ճանապարհը — ցիտոխրոմ 2С9, լրացուցիչ— ցիտոխրոմ 3А4), մոտ 1/3 նյութափոխանակվում է այլ համակարգերի կողմից, օրինակ, պերօքսիդային օքսիդացման ճանապարհով:

    Մելոքսիկամի հետ դեղամիջոցների համատեղ օգտագործման ժամանակ, որոնք  ունեն CYP 2C9 և/կամ CYP 3А4 արգելակելու հայտնի ընդունակություն (կամ նյութափոխանակվում են այդ ֆերմենտների մասնակցությամբ), պետք է ուշադրություն դարձնել ֆարմակոկինետիկ փոխազդեցության հնարավորության վրա:

    Մելոքսիկամի և անտացիդների, ցիմետիդինի, դիգոկսինի կամ ֆուրոսեմիդի համատեղ օգտագործման ժամանակ  նշանակալից ֆարմակոկինետիկ փոխազդեցություններ չեն բացահայտվել:

    Չի կարելի բացառել փոխազդեցությունը պերորալ հակադիաբետիկ միջոցների հետ:

    Նախազգուշական միջոցառումներ

    Հարկավոր է զգուշություն պահպանել (այնպես, ինչպես նաև այլ ՈՀԲՄ օգտագործելու ժամանակ) հիվանդության պատմության մեջ աղե-ստամեքսային հիվանություն ունեցող և հակակոագուլյանտներ ստացող հիվանդների բուժման ժամանակ: Հիվանդները, որոնց մոտ նշվում են ախտանիշներ աղե-ստամոքսային տրակտի կողմից, պետք է կանոնավոր կերպով հսկողության տակ լինեն: Աղե-ստամոքսային տրակտում խոցային ախտահարում  կամ աղե-ստամոքսային արյունահոսություն առաջանալու դեպքում պետք է Արտմելոկը չեղարկել:

    Ինչպես և այլ ՈՀԲՄ օգտագործելու ժամանակ, աղե-ստամոքսային արյունահոսությունը, խոցը և պերֆորացումը, որոնք պոտենցիալ վտանգավոր են հիվանդի կյանքի համար, կարող են առաջանալ բուժման ընթացքում ցանկացած ժամանակ, ինչպես նախազգուշացնող ախտանիշների կամ հիվանդության պատմության մեջ աղե-ստամոքսային լուրջ բարդացումների մասին տեղեկությունների  առկայության, այնպես էլ այդ հատկանիշների բացակայության ժամանակ: Այդ բարդացումների հետևանքները, ընդհանուր առմամբ, ավելի լուրջ են տարեց անձանց համար:

    Հատուկ ուշադրություն պետք է հատկացնել հիվանդներին, որոնք հայտնել են մաշկի և լորձաթաղանթների կողմից  անցանկալի երևույթների զարգացման մասին: Նման դեպքերում պետք է քննարկվի АРТМЕЛОК® դեղամիջոցի օգտագործումը դադարեցնելու հարցը:

    ՈՀԲՄ երիկամներում արգելակում է պրոստագլանդինների սինթեզը, որոնք մասնակցում են երիկամային պերֆուզիայի պահպանմանը: ՈՀԲՄ օգտագործումը հիվանդների մոտ,  ովքեր ունեն երիկամային նվազած արյունահոսք կամ շրջանառվող արյան ծավալի փոքրացում, կարող է բերել թաքուն ընթացող երիկամների անբավարարության դեկոմպենսացիայի:

    ՈՀԲՄ չեղարկումից հետո սովորաբար երիկամների ֆունկցիան վերականգնվում է մինչև ելակետային մակարդակը: Այդպիսի ռեակցիայի զարգացման ռիսկին առավել ենթակա են տարեց հիվանդները; հիվանդները, որոնց մոտ նշվում է դեհիդրատացում, լճացած սրտային անբավարարություն, լյարդի ցիռոզ, նեֆրոտիկ համախտանիշ կամ երիկամների ակնհայտ հիվանդություններ, ովքեր ստանում են միզամուղային միջոցներ, ԱՓՖ արգելակիչներ, II անգիոտենզինի ռեցեպտորների անտագոնիստներ, ինչպես նաև հիվանդները, ովքեր տարել են  լուրջ վիրաբուժական միջամտություն, որոնք բերում են հիպովոլեմիայի: Այդպիսի հիվանդների մոտ թերապիայի սկզբում պետք է մանրամասն վերահսկել դիուրեզը և երիկամների ֆունկցիան:

    Հազվագյուտ դեպքերում ՈՀԲՄ կարող են հարուցել ինտերստիցիալ նեֆրիտ, գլոմերուլոնեֆրիտ, մեուլյար երիկամային նեկրոզ կամ նեֆրոտիկ համախտանիշ:

    Երիկամային անբավարարության տերմինալային փուլում գտնվող հիվանդների մոտ, որոնք նաև գտնվում են հեմոդիալիզի տակ, АРТМЕЛОК®  պատրաստուկի դեղաչափը չպետք է գերազանցի 7.5 մգ: Երիկամների ֆունկցիայի ոչ մեծ կամ չափավոր խանգարումներ ունեցող հիվանդների մոտ (այսինքն, եթե կրեատինինի կլիրենսը ավելի մեծ է 25 մլ/րոպ.) դեղաչափի նվազեցում չի պահանջվում:

    АРТМЕЛОК® պատրաստուկի օգտագործման ժամանակ (ինչպես և մյուս ՈՀԲՄ մեծամասնության) հայտնի է դարձել տրանսամինազների մակարդակի կամ լյարդի այլ ցուցանիշների էպիզոդիկ բարձրացման մասին, արյան շիճուկի մեջ: Դեպքերի մեծ մասում այդ բարձրացումը եղել է ոչ մեծ կամ անցողիկ:  Եթե բացահայտված փոփոխությունները էական են կամ ժամանակի ընթացքում չեն փոքրանում, հարկավոր է չեղարկել АРТМЕЛОК® և սահմանել վերահսկողություն` բացահայտված լաբորատոր փոփոխությունների նկատմամբ: 

    Լյարդի կլինիկորեն կայուն ցիռոզով հիվանդների մոտ դեղամիջոցի դեղաչափի նվազեցում չի պահանջվում:

    Թուլացած կամ հյուծված հիվանդները կարող են ավելի վատ տանել անցանկալի երևույթները, ուստի և այդպիսի հիվանդները պետք է մանրամասն վերահսկողության տակ լինեն: Զգուշությունը (ինչպես և այլ ՈՀԲՄ օգտագործման ժամանակ) պետք է պահպանվի տարեց հիվանդների բուժման ժամանակ, որոնց մոտ երիկամների, լյարդի և սրտի ֆունկցիաների խանգարման հավանականությունը մեծ է:

    ՈՀԲՄ համատեղ օգտագործումը  միզամուղների հետ կարող  է բերել նատրիումի, կալիումի և  ջրի կասեցում և ազդել միզամուղ միջոցների նատրիումուրետիկ էֆեկտի վրա: Դրա արդյունքում հակվածություն ունեցող հիվանդների մոտ հնարավոր է սրտային անբավարարության կամ հիպերտենզիայի հատկանիշների ուժեղացում:

    Մելոքսիկամը նույնպես, ինչպես որ մյուս ՈՀԲՄ,  կարող է թաքցնել վարակիչ հիվանդության ախտանիշները:

    Մելոքսիկամի, ինչպես և այլ դեղամիջոցների օգտագործումը, որոնք արգելափակում են ցիկլոգենազ/ պրոստագլանդինների սինթեզը, կարող է ազդել պտղաբերության վրա, ուստի և խորհուրդ չի տրվում կանանց, ովքեր ուզում են հղիանալ: Կանանց մոտ բեղմնավորման ընդունակության խաթարման կամ անպտղաբերության հետ կապված հետազոտումների մեջ գտնվելու ժամանակ անհրաժեշտ է  դիտարկել մելոքսիկամի չեղարկման մասին հարցը:

    Մելոքսիկամով թերապիա անցկացնելու ժամանակ պահանջվում է արթերիալ հիպերտենզիա և/կամ սրտային անբավարարություն (թեթևից մինչև դեկոմպենսացված) ունեցող հիվանդների վերահսկողություն և խորհրդատվություն հիվանդության պատմության մեջ, քանի որ հայտնի է դարձել է բջջի մեջ հեղուկի ներգրավման  և ՈՀԲՄ ֆոնի վրա այտուցներ առաջանալու մասին:

    Զարկերակային (զարկերակային) ճնշման կլինիկական մոնիթորինգը խորհուրդ է տրվում ռիսկային խմբի հիվանդներին, մելոքսիկամ ընդունելուց առաջ և անմիջապես ընդունելուց հետո:

    Կլինիկական հետազոտությունները և համաճարակաբանական տվյալները վկայում են այն մասին, որ որոշ ՈՀԲՄ կիրառությունը, ներառյալ մելոքսիկամը, հատկապես բարձր դեղաչափերով և երկարաժամկետ ռեժիմում, կապված է զարկերակային թրոմբոտիկ բարդացումների (օրինակ, միոկարդի ինֆարկտի, ինսուլտի) հետ: Մելոքսիկամի համար նման ռիսկը ներկա դրությամբ բացառված չէ:

    Բարձր զարկերակային ճնշում, սրտային անբավարարություն, գոյություն ունեցող սրտի իշեմիկ հիվանդություն և ցերեբրովասկուլյար պաթոլոգիաներ ունեցող հիվանդներին մելոքսիկամ նշանակելու որոշումը պետք է  կայացնել միայն  հիվանդի համար բոլոր ռիսկերի և օգտակարության մասին հարցերը մանրամասն ծանր ու թեթև անելուց հետո:

    Այդպիսի մոտեցում  պետք է կիրառել նաև այն հիվանդներին մելոքսիկամով երկարատև բուժում  նշանակելուց առաջ, ովքեր ունեն սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի գործոններ (օրինակ, բարձր զարկերակային ճշում, դիսլիպեդեմիա, դիաբետ կամ ծխում են):

    Փոխադրամիջոցների և մեխանիզմների կառավարումը

    Ինքնափոխադրման և մեխանիզմների կառավարման վրա Մելոքսիկամի ունեցած ազդեցության վերաբերյալ հատուկ ուսումնասիրություններ չեն կատարվել: Այդ գործունեությունից պետք է ձեռնպահ մնան տեսողության խանգարումներ ունեցող հիվանդները, որոնց մոտ նշվել է քնկոտություն, կամ կենտրոնական նյարդային համակարգի կողմից այլ խանգարումներ ունեցող հիվանդները:

    Թողարկման ձևը. 15 մգ հաբեր, №10х2. 2  ուրվագծային, առանձնացված բջջավոր փաթեթի մեջ : Ուրվագծային բջջավոր փաթեթները օգտագործման վերաբերյալ հրահանգի հետ միասին տեղավորվում են ստվարաթղթե տուփի մեջ:

    Պահպանման պայմանները

    Պահել խոնավությունից և լույսից պաշտպանված տեղում, 25°С ոչ բարձր ջերմաստիճանային պայմաններում:

    Պահել երեխաների համար անմատչելի տեղում:

    Պահպանման ժամկետը

    2 տարի: Պահպանման ժամկետը նշված է փաթեթի վրա: Այս դեղամիջոցը չի կարելի օգտագործել փաթեթի վրա նշված ամսաթվից հետո:

    Դեղատներից բաց թողման պայմանները:

    АРТМЕЛОК®  բաց է թողնվում միայն բժշկի դեղատոմսով:

    Արտադրող. «Ֆարմտեխնոլոգիա»ՍՊԸ, Բելառուսի Հանրապետություն, 220024, ք.Մինսկ, Կորժենեվսկու փ.,22:

    Պատվերը.  «Գիգա Ֆարմ»ՍՊԸ,  Հեռ. +37494000264. E-mail:  gig.am@mail.ru

  • Վիդեո