Զամբյուղ
×
Զամբյուղը դատարկ է
Վերադառնալ խանութ
singli product image
singli product image
singli product image
singli product image
singli product image
singli product image
singli product image
singli product image

Նյուկոֆեն N200

6800 ֏
Առկա է պահեստում

Կարճ նկարագրություն

Բաղադրությունը՝ ակտիվ նյութեր՝ ացետիլսալիցիլաթթու՝ 200 մգ, պարացետամոլ՝ 200 մգ, կոֆեին՝ 40 մգ։ Նյուկոֆենը կարող է օգտագործվել բուժելու համար՝ - տարբեր ծագման մեղմ և միջին ինտենսիվության ցավային համախտանիշ (ներառյալ գլխացավ, ատամի ցավ, նևրալգիա, միալգիա, արթրալգիա), - ջերմություն մրսածության և վարակիչ և բորբոքային հիվանդությունների ժամանակ: Ցավը (ներառյալ բորբոքային ծագումը), տենդային պայմանները, ռևմատիկ հիվանդություններով թեթևացնելու համար մեծահասակների համար մեկ դեղաչափը 1 դեղահատ է, օրական մինչև 6 հաբ: Ցավը թեթևացնելու համար խորհուրդ է տրվում մեկ անգամ ընդունել 2 հաբ։ Առաջարկվող մեկ դեղաչափը, անհրաժեշտության դեպքում, կարող է կրկնվել յուրաքանչյուր 4-6 ժամը մեկ, բայց ոչ ավելի, քան 4 անգամ / օր: Ընդունման տևողությունը՝ ջերմության սիմպտոմատիկ բուժման համար՝ ոչ ավելի, քան 3 օր, ցավը՝ ոչ ավելի, քան 5 օր։

  • Ապրանքի նկարագրություն

    Թերթիկ-ներդիր

    (Տեղեկատվություն օգտագործողների համար)

    Նյուկոֆեն

    Հաբեր

    Գրանցման վկայական № 16198

    Պատրաստուկի առևտրային անվանումը – Նյուկոֆեն

    Հայտնի գեներիկների համակցությունը. Պարացետամոլ /Ացետիլսալիցիլային թթու/

                                                                           Կոֆեին

                                                                           Paracetamol /Acetylsalicylic acid/Caffeine

    Ընդհանուր բնութագիրը

    Հիմնական ֆիզիկա-քիմիական հատկությունները

    Կլորավուն հարթ հաբեր, սպիտակ կամ գրեթե սպիտակ գույնի, մեկ կողմում ուռուցիկ և երկկողմանի երեսակով, ացետիլսալիցիլաթթվի յուրահատուկ հոտով:

    Բաղադրությունը

    Մեկ հաբը պարունակում է.

    Ակտիվ  նյութեր. պարացետամոլ -200մգ, ացետիլսալիցիլային թթու – 200 մգ, կոֆեին – 40 մգ:

    Օժանդակ նյութեր. Կիտրոնաթթու, միկրոբյուրեղային ցելյուլոզ, պովիդոն, եգիպտացորենի օսլա, նատրիումի օսլայի գլիկոլատ, մագնեզիումի ստեարատ:

    Դեղաբանական խումբը և ԱԹՔ կոդը

    Այլ անալգետիկներ-հակապիրետիկներ, պարացետամոլ այլ պատրաստուկների հետ համակցությունների մեջ (բացառությամբ հոգեմետները): Կոդ ԱԹՔ – NO2BE51:

    Դեղաբանական ազդեցությունը

    Համակցված պատրաստուկ, որի ազդեցությունը պայմանավորված է նրա կազմի մեջ մտնող բաղադրիչների էֆեկտներով: Ացետիլսալիցիլային թթուն և պարացետամոլը թողնում են ջերմիջեցնող,հակաբորբոքիչ և անալգեզացնող ազդեցություն, պայմանավորված պրոստոգլանդինների սինթեզի արգելակմամբ: Կոֆեինը ազդում է գլխուղեղի անոթների տոնուսի վրա, ինչպես նաև այդ համակցության մեջ ուժեղացնում է ացետիլսալիցիլաթթվի և պարացետամոլի ազդեցությունը: Պատրաստուկի առավելագույն ազդեցությունը զարգանում է 10 – 60 րոպեի ընթացքում:

    Ե՞րբ ընդունել Նյուկոֆեն պատրաստուկը:

    Նյուկոֆեն պատրաստուկը կարելի է ընդունել բուժման համար.

    -         Տարբեր գենեզի թույլ կամ չափավոր ինտենսիվության ցավային համախտանիշի (այդ թվում, գլխացավ, ատամնացավ, նևրալգիա,միալգիա, արթրալգիա);

    -         Տենդի` մրսածության և վարակային-բորբոքային հիվանդությունների ժամանակ;

    Ինչպե՞ս ընդունել Նյուկոֆեն պատրաստուկը

    Ցավային համախտանիշը մեղմելու համար (այդ թվում, բորբոքային գենեզի, տենդային վիճակների,) ռևմատիկ հիվանդությունների ժամանակ մեկ անգամյա դեղաչափը մեծահասակների համար կազմում է 1 հաբ, օրականը ` մինչև 6 հաբ:

    Այս մասին պետք է իմանալ:

    Չգերազանցել խորհուրդ տրվող, բժշկի կողմից նշանակված դեղաչափերը:

     Զգուշությամբ պետք է Նյուկոֆեն պատրաստուկը նշանակել հիվանդներին, լյարդի և երիկամների ֆունկցիայի խանգարման դեպքում:

    Երկարատև ընդունման դեպքում հնարավոր է հեպատո- և նեֆրոտոքսիկության զարգացում: Խորհուրդ չի տրվում Նյուկոֆեն պատրաստուկը  միաժամանակ ընդունել պատրաստուկների հետ, որոնք պարունակում են ացետիլսալիցիլային թթու և/կամ պարացետամոլ:

    Խորհուրդ չի տրվում Նյուկոֆեն պատրաստուկը ընդունել պարրաստուկների հետ, որոնք  ինդուկցում են լյարդի միկրոսոմալ ֆերմենտներ (բարբիտուրատներ, հակաէպիլեպտիկ պատրաստուկներ, ռիֆամպիցին, էթանոլ): Միաժամանակ ընդունելու դեպքում Մետոկլոպրամիդը կարող է ուժեղացնել, իսկ պրոբենեցիդը` փոքրացնել պարացետամոլի ներծծումը: Միաժամանակ ընդունելու դեպքում, պատրաստուկն ընդունելուց հետո 1 ժամվա ընթացքում խոլեստիրամինը փոքրացնում է պարացետամոլի ներծծումը:

    Նյուկոֆեն պատրաստուկով բուժման ժամանակ  պետք է խուսափել ալկոհոլ ընդունելուց (դիսուլֆիրամի նման  հարուցում է անհանդուրժողականություն ալկոհոլի նկատմամբ): Մինչև 16 տարեկան երեխաներին չի կարելի նշանակել Նյուկոֆեն պատրաստուկը, քանի որ վիրուսային վարակի դեպքում ացետիլսալիցիլաթթուն ընդունակ է մեծացնել Ռեյի համախտանիշի առաջացման ռիսկը: Ռեյի համախտանիշի ախտանիշներ են հանդիսանում երկարատև փսխումները, սուր էնցեֆալոպատիան, լյարդի մեծացումը:

    Պատրաստուկը տևական ժամանակ ընդունելու դեպքում անհրաժեշտ է վերահսկողության տակ պահել ծայրամասային արյունը և լյարդի ֆունկցիոնալ վիճակը:

    Քանի որ ացետիլսալիցիլային թթուն դանդաղեցնում է արյան մակարդելիությունը, ապա հիվանդը, որին սպասվում է վիրահատական միջամտություն, պետք է նախապես զգուշացնի բժշկին պատրաստուկ ընդունելու մասին:

    Բարձր զգայունությամբ կամ սալիցիլատների կամ նրանց ածանցյալների նկատմամբ ասթմոիդային ռեակցիաներ ունեցող հիվանդներին Նյուկոֆեն պատրաստուկը կարելի է նշանակել միայն զգուշության հատուկ միջոցներ պահպանելով (անհետաձգելի օգնության ծառայության պայմաններում):

    Ացետիլսալիցիլային թթուն փոքր դեղաչափերով փոքրացնում է միզաթթվի դուրս բերումը: Համապատասխան հակվածություն ունեցող հիվանդների մոտ մի շարք դեպքերում դա կարող է հարուցել հոդատապի (պոդագրա) նոպա:

    Պատրաստուկի օգտագործումը հղիության կամ կրծքով կերակրելու շրջանում:

    Նյուկոֆեն պատրաստուկի օգտագործումը հղիության կամ կրծքով կերակրելու շրջանում, արգելվում է: Քանի որ ացետիլսալիցիլային թթուն ընկնում է կրծքի կաթի մեջ, հետևաբար, չի կարող օգտագործվել կրծքով կերակրելու շրջանում, դա կարող է մեծացնել Ռեյի համախտանիշի զարգացման ռիսկը, իսկ բարձր դեղաչափերը կարող են բերել թրոմբոցիտներիֆունկցիայի խանգարման:

    Լաբորատոր ցուցանիշների վերահսկողությունը

    Նյուկոֆեն պատրաստուկով բուժման շրջանում պետք է վերահսկել ծայրամասային արյան պատկերը և լյարդի ֆունկցիան: Անհրաժեշտ է հայտնել բժշկին, եթե հիվանդը Նյուկոֆեն պատրաստուկի հետ միաժամանակ ընունում է այլ դեղեր:

    Ի՞նչ ախտանիշներ կարող են լինել գերդեղաչափավորման դեպքում:

    Ախտանիշները. Թեթև ինտոքսիկացիաների ժամանակ – սրտխառնոց, փսխումներ, գաստրալգիա, գլխապտույտներ, զանգ ականջների մեջ;

    Ծանր ինտոքսիկացիա – աբդոմինալ ցավ (կարող է լինել լյարդի վնասված լինելու առաջին ցուցանիշներից մեկը), արգելակվածություն, քնկոտություն, կոլապս, ջզաձգումներ, բրոնխոսպազմ, դժվարացած շնչառություն, անուրիա, արյունահոսություն: Սկզբնական շրջանում կենտրոնական հիպերօդափոխություն:

  • Վիդեո