Զամբյուղ
×
Զամբյուղը դատարկ է
Վերադառնալ խանութ
singli product image
singli product image
singli product image
singli product image
singli product image
singli product image
singli product image
singli product image

ԶԱՆՈՏԱԶՈՆ N20

36800 ֏
Առկա է պահեստում

Կարճ նկարագրություն

Փափուկ գել պարկուճներ N20 Յուրաքանչյուր փափուկ գելը պարունակում է 50000 IU խոլեկալցիֆերոլ, որը համարժեք է 1,25 մգ խոլեկալցիֆերոլին։ Զանոտազոնն օգտագործվում է. վիտամին D-ի պակասի կանխարգելման համար, երբ առկա է դեֆիցիտի վտանգ կամ վիտամին D-ի ավելացված կարիք այլ դեղամիջոցների հետ՝ ոսկրային որոշակի հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են ոսկորների բարակումը (օստեոպորոզ), վիտամին D-ի պակասը բուժելու համար, որը հաստատվել է լաբորատոր հետազոտություն և ռախիտ: Վիտամին D-ի անբավարարության բուժում. 50,000 IU/շաբաթական (1 պարկուճ) 6-8 շաբաթվա ընթացքում, որին հաջորդում է պահպանման բուժում (1400-2000 IU/օր, ամսական 1 պարկուճ):

  • Ապրանքի նկարագրություն

    Թերթիկ-ներդիր. Զանոտազոն 50 000 ME փափուկ գելային պատիճներ Խոլեոկալցիֆերոլ (վիտամին D) օգտագործողների համար

    Նախքան դեղամիջոցն օգտագործելը, ուշադիր կարդացեք ներդիրը, որը Ձեզ համար կարևոր տեղեկատվություն է պարունակում:

    ·         Պահպանեք ներդիրը: Հնարավոր է, այն ևս մեկ անգամ կարդալու անհրաժեշտություն լինի:

    ·         Լրացուցիչ հարցեր ծագելու դեպքում դիմեք բժշկին կամ դեղագետին:

    ·         Դեղամիջոցը նշանակվում է միայն Ձեզ համար: Մի փոխանցեք այն ուրիշ մարդկանց: Այն կարող է վնասակար լինել նրանց համար, եթե անգամ Ձեզ մոտ հիվանդության ախտանիշները համընկնում են:

    ·         Կողմնակի էֆեկտներ ի հայտ գալու դեպքում խորհրդակցեք բժշկի կամ դեղագետի հետ: Կողմնակի էֆեկտները ներառում են նաև ցանկացած կողմնակի էֆեկտ, որը թվարկված չէ սույն թերթիկ-ներդիրի մեջ: Տես. բաժ.4:

    Ինչ է պարունակում թերթիկ-ներդիրը

    1.      Ինչ է Զանոտազոնը և ինչի համար են այն օգտագործում:

    2.      Ինչ պետք է իմանալ Զանոտազոն ընդունելուց առաջ:

    3.      Ինչպես ընդունել Զանոտազոնը:

    4.      Հնարավոր կողմնակի էֆեկտները

    5.      Ինչպես պահպանել Զանոտազոնը:

    6.      Փաթեթի պարունակությունը և այլ տեղեկություններ

    1.            Ինչ է Զանոտազոնը և ինչի համար են այն օգտագործում

    ·         Զանոտազոնը պարունակում է խոլեկալցիֆերոլ (վիտամին D3): Վիտամին D3 կարելի է գտնել մի քանի մթերքների մեջ, այն կարող է նաև արտադրվել օրգանիզմի կողմից, մաշկի վրա արևի ճառագայթների ազդեցության տակ: Վիտամին D3 օգնում է երիկամներին և աղիներին  աբսորբացնել կալցիումը և մասնակցում է ոսկրային հյուսվածքի ձևավորմանը:

    ·         Զանոտազոնը օգտագործվում է.

    ·         Վիտամին D դեֆիցիտը կանխարգելելու համար, երբ առկա է դեֆիցիտի առաջացման կամ վիտամին D բաձր պահանջարկի վտանգ;

    ·         Այլ դեղամիջոցային պատրաստուկների հետ, որոշ ոսկրային հիվանդություններ բուժելու համար, այնպես, ինչպես ոսկրերի բարակելն է (օստեոպորոզը)

    ·         Վիտամին  D դեֆիցիտը բուժելու համար, որը հաստատվել  է լաբորատոր անալիզով և ռախիտով:

    Պետք չէ ընդունել Զանոտազոն.

    ·         Եթե ալերգիա ունեք Վիտամին D3 կամ տվյալ դեղամիջոցի ցանկացած այլ բաղադրիչի նկատմամբ (տես. բաժին 6):

    ·         Եթե բարձր է կալցիումի մակարդակը Ձեր արյան (հիպերկալցիեմիա) կամ մեզի մեջ (հիպերկալցիուրիա);

    ·         Եթե երիկամներում քարեր ունեք;

    ·         Եթե ունեք լյարդի անբավարարություն;

    ·         Եթե Ձեզ մոտ բարձր է Վիտամին D3 մակարդակը արյան մեջ (հիպերվիտամինոզ D);

    ·         Եթե Ձեզ մոտ պսեվդոհիպոպարաթիրեոզ կա (պարաթիրեոիդային հորմոնների մեթաբոլիզմի խանգարում);

    ·         Եթե հղի եք;

    ·         Եթե դեռ չի լրացել Ձեր 18 տարին:

    Եթե վերը թվարկված վիճակներից որևէ մեկը վերաբերվում է Ձեզ, ապա նախքան Զանոտազոն ընդունելը խորհրդակցեք բժշկի կամ դեղագետի հետ:

    Զգուշացումներ և նախազգուշական միջոցառումներ

    Նախքան Զանոտազոն ընդունելը խորհրդակցեք բժշկի կամ դեղագետի հետ, եթե.

    ·         Տառապում եք սարկոիդոզով (իմունային համակարգի խանգարումներով, որը կարող է բերել օրգանիզմում Վիտամին D3 մակարդակի բարձրացմանը);

    ·         Ընդունում եք Վիտամին Dպարունակող դեղեր կամ սնվում եք մթերքներով կամ  խմում եք կաթ, որոնք հարստացված են  Վիտամին D3 –ով;

    ·         Զանոտազոն ընդունելու ժամանակ գտնվելու եք արևի ճառագայթների երկարատև ազդեցության տակ;

    ·         Ընդունում եք հավելումներ, որոնք պարունակում են կալցիում: Բժիշկը պետք է վերահսկի կալցիումի մակարդակը արյան մեջ, համոզվելու համար, որ այն չափազանց բարձր չէ Զանոտազոն օգտագործելու շրջանում;

    ·         Ունեք երիկամների հիվանդություն: Բժիշկը պետք է չափի կալցիումի մակարդակը արյան և մեզի մեջ:

    ·         Դեղային մթերքը պարունակում է մեթիլպարահիդրօքսիբենզոատ և պրոպիլպարահիդրօքսիբենզոատ, ինչը կարող է բերել ալերգիկ ռեակցիաների;

    ·         Երեխաներ

    ·         Չի  կարելի ընդունել պատրաստուկը երեխաներին և 18-ը չլրացած դեռահասներին:

    Զանոտազոնի համադրությունը այլ դեղամիջոցների հետ

    Խորհրդակցեք բժշկի կամ դեղագետի հետ, եթե ընդունում եք, վերջերս ընդունել եք կամ պատրաստվում եք ընդունել ցանկացած այլ դեղամիջոց: Դա հատկապես կարևոր է այն դեպքերում, եթե Դուք ընդունում եք.

    ·         Դեղապատրաստուկներ, որոնք ազդում են սրտի կամ երիկամների վրա, այնպես, ինչպես սրտային գլիկոզիդներն են (օրինակ, դիգոքսինը) և միզամուղներ (օրինակ, բենդրոֆլումետիազիդ):

    ·         Վիտամին D3 հետ միաժամանակ օգտագործելու դեպքում այդ դեղապատրաստուկները կարող են հարուցել կալցիումի մակարդակի զգալի բարձրացում  արյան և մեզի մեջ;

    ·         Վիտամին D3 պարունակող դեղապատրաստուկները կամ սննդամթերքը, որը հարուստ է Վիտամին D3-ով, օրինակ, կաթի մի քանի տեսակներ, որոնք հարստացված են Վիտամին D3-ով;

    ·         Ակտինոմիցին (քաղցկեղի որոշ ձևերի բուժման համար օգտագործվող  դեղ) և իմիդազոլային հակասնկային միջոցներ (օրինակ, կլոտրիմազոլ և կետոկոնազոլ, դեղամիջոցներ, որոնք օգտագործվում են սնկային հիվանդություններ բուժելու համար);

    ·         Ստորև բերվող դեղպատրաստուկները, քանի որ նրանք կարող են ազդել Վիտամին D3 ազդեցության կամ կլանման վրա.

    -       Հակաէպիլեպտիկ պատրաստուկներ (հակաջղաձգումային միջոցներ), բարբիտուրատներ

    -       Գլյուկոկորտիկոիդներ (ստերոիդային հորմոններ, այնպես, ինչպես հիդրոկորտիզոնն է կամ պրեդնիզոլոնը): Նրանք կարող են իջեցնել Վիտամին D3 ազդեցությունը;

    -       Դեղապատրաստուկներ, որոնք իջեցնում են խոլեստերինի մակարդակը արյան մեջ (օրինակ, խոլեստիամին կամ կոլեստիպոլ);

    -       Որոշ դեղապատրաստուկներ` քաշը իջեցնելու համար, որոնք փոքրացնում են օրգանիզմի կողմից կլանվող ճարպի քանակը (օրինակ, օրլիստատը);

    -       Որոշ թուլացնողներ (օրինակ, հեղուկ պարաֆինը):

    Զանոտազոնի օգտագործումը սննդի և ըմպելիքների հետ

    Տես. բաժին 3 «Ինչպես ընդունել Զանոտազոնը»

    Հղիություն և կրծքով կերակրելը

    Եթե հղի եք կամ կերակրում եք կրծքով, կամ կարծում եք, որ հղի եք կամ պլանավորում եք երեխա ունենալ, նախքան դեղամիջոցն ընդունելը խորհրդակցեք բժշկի կամ դեղագետի հետ:

    Խորհուրդ չի տրվում պատրաստուկն ընդունել հղիներին և կերակրող մայրերին:

    Մեքենաներ վարելն ու շահագործումը

    Տեղեկատվությունը դեղապատրաստուկի հնարավոր ազդեցության մասին փոխադրամիջոցներ վարելու ընդունակության վրա, սահմանափակ է: Սակայն, ենթադրաբար դեղապատրաստուկը չի ազդում փոխադրամիջոցներ վարելու կամ մեքենաներ շահագործելու ընդունակության վրա:

    3.            Ինչպես ընդունել Զանոտազոնը

    Պատրաստուկը միշտ ընդունեք այնպես, ինչպես Ձեզ ցույց է տվել բժիշկը կամ դեղագետը:

    Խորհրդակցեք բժշկի կամ դեղագետի հետ, եթե վստահ չեք: Պատիճները պետք է կուլ տալ ամբողջությամբ և վրայից ջուր խմել:

    Նախընտրելի է Զամոտազոնը ընդունել մեծ քանակությամբ ուտելիքի հետ, որպեսզի օգնեք օրգանիզմին յուրացնել վիտամին D:

    Մեծահասակների ընդունումը

    Խորհուրդ տրվող օրական դեղաչափը.

    Վիտամին D դեֆիցիտը բուժելու համար. 50 000ME/շաբաթվա մեջ (1 պատիճ) 6 – 8 շաբաթվա ընթացքում, հաջորդող պահպանող բուժմամբ (1400-2000 ME/ օրական, 1 պատիճ, ամսվա մեջ):

    Երեխաների և դեռահասների ընդունումը

    Խորհուրդ չի տրվում այս պատրաստուկը ընդունել երեխաներին և դեռահասներին:

    Ընդունումը հղիության և կրծքով կերակրելու շրջանում

    Խորհուրդ չի տրվում այս պատրաստուկը ընդունել հղիության և կրծքով կերակրելու շրջանում:

    Եթե ընդունել եք Զանոտազոնի դեղաչափ, որը գերազանցում է ցուցված քանակը

    Եթե ընդունել եք Զանոտազոնի դեղաչափ, որը գերազանցում է ցուցված քանակը, ապա դադարեցրեք պատրաստուկն ընդունելը և դիմեք բժշկին: Եթե հնարավոր չէ դիմել բժշկին, ապա դիմեք մոտակա հիվանդանոցի շտապ օգնության կայան և  Ձեզ հետ վերցրեք դեղամիջոցը: Գերդեղաչափավորման առավել տարածված ախտանիշներից է սրտխառնոցը, փսխումները, խիստ ծարավը, մեզի մեծ քանակության արտադրությունը 24 ժամվա ընթացքում, փորկապությունները և ջրազրկումը, կալցիումի բարձր մակարդակը արյան մեջ (հիպերկալցիեմիա և հիպերկալցիուրիա), որոնք ամրագրվել են լաբորատոր անալիզի արդյունքում:

    Եթե մոռացել եթ Զանոտազոն ընդունելը

    Եթե մոռացել եք Զանոտազոն ընդունել, ապա ընդունեք բաց թողնված դեղաչափը, որքան հնարավոր է շուտ: Հետո ընդունեք հաջորդ դեղաչափը, արդեն անհրաժեշտ ժամանակին: Սակայն, եթե արդեն հաջորդ դեղաչափն ընդունելու  ժամանակն է, ապա բաց թողած դեղաչափը ընդունելու կարիք չկա, սահմանափակվեք հաջորդ դեղաչափն ընդունելով:

    Մի ընդունեք կրկնակի դեղաչափ, փոխհատուցելու նպատակով բաց թողած դեղաչափը:

    Զանոտազոնի ընդունման դադարեցումը

    Եթե լրացուցիչ հարցեր ունեք այս դեղապատրաստուկն ընդունելու վերաբերյալ, խորհրդակցեք բժշկի կամ դեղագետի հետ:

    4.            Հնարավոր կողմնակի էֆեկտները

    Ինչպես և բոլոր դեղապատրաստուկները, այս դեղամիջոցը կարող է հարուցել կողմնակի էֆեկտներ, սակայն ոչ բոլորի մոտ:

    Հնարավոր կողմնակի էֆեկտները ներառում են.

    Երբեմն (100 մարդուց մեկի մոտ)

    ·         Կալցիումի բարձր մակարդակ արյան մեջ (հիպերկալցիեմիա),

    ·         Կալցիումի բարձր մակարդակ մեզի մեջ (հիպերկալցիուրիա):

    Հազվադեպ (1000 մարդուց մեկի մոտ).

    ·         Մաշկային ցան

    ·         Քոր

    ·         Եղնջատենդ:

    Հաշվետվողականությունը կողմնակի էֆեկտների մասին

    Կողմնակի էֆեկտների առկայության դեպքում խորհրդակցեք բժշկի կամ դեղագետի հետ:

    Կողմնակի էֆեկտները ներառում են ցանկացած հնարավոր կողմնակի էֆեկտներ, որոնք թվարկված չեն սույն ներդիրում:

    5.            Ինչպես պահպանել Զանոտազոնը

    Դեղապատրաստուկը պետք է պահել երեխաների համար անմատչելի տեղում:

    Մի օգտագործեք դեղապատրաստուկը, պիտանելիության ժամկետն անցնելուց հետո, որը նշված է փաթեթի վրա «Exp» բառից հետ:

     Պիտանելիության ժամկետի սպառման ամսաթիվը նշանակում է ամսվա վերջին օրը:

    Պահպանել 250C ոչ բարձր ջերմաստիճաններում, բնօրինակ փաթեթի մեջ, պահպանելու համար լույսից և խոնավությունից:

    Պետք չէ նետել դեղամիջոցները կոյուղաջրերի կամ կենցաղային աղբի մեջ: Խնդրեք դեղագետին Ձեզ ցույց տալ` ինչպես ձերբազատվել դեղերից, որոնք այլևս չեք օգտագործում: Այդ միջոցառումները կօգնեն պահպանել շրջակա միջավայրը:

    Ինչ է պարունակում Զանոտազոնը.

    ·         Ակտիվ նյութը  հանդիսանում է խոլեկալցիֆերոլը (Վիտամին D3):

    Յուրաքանչյուր փափուկ գելային պատիճը պարունակում է 50 000 ME խոլեկալցիֆերոլ, ինչը համապատասխանում է 1.25 մգ խոլեկալցիֆերոլին:

    ·         Այլ բաղադրիչների թվին պատկանում են եգիպտացորենի յուղը, բուտիլացված հիդրօքսիանիզոլը, բուտիլացված հիդրօքսիտոլուոլը, նատրիումի մեթիլպարաբենը, նատրիումի պրոպիլպարաբենը, գլիցերինը, դոնդողնյութը և մաքրված ջուրը:

    Ինչ տեսք ունի Զանոտազոնը, փաթեթի պարրունակությունը:

    Զանոտազոն 50 000 ME  դեղին օվալաձև փափուկ պատիճ է: Այն պարունակում է դեղնավուն  յուղային հեղուկ:

    Յուրաքանչյուր տուփի մեջ կա 20 պատիճ, որոնք փաթեթավորված են բլիստերի մեջ:

    Արտադրող

    Զագրավի դեղաբանական ընկերություն: Իսլամական Հանրապետություն: Իրան; Տեղական հասցեն: Ալինասաբ արդյունաբերական քաղաք, Սերում Դարու փ., ուղղությունը` Գյուղատնտեսական կենտրոն, 19 կմ: Թեհրան-ռոուդ, Թեբրիզ, Իրան:

    Փոստային ինդեքս. 51575-5367: Վեբ-կայք.wwwzahravipharma.com: