singli product image
singli product image
singli product image
singli product image
singli product image
singli product image
singli product image
singli product image

Գրիպպոտոն Սաշե N10

4100 ֏
Առկա է պահեստում

Կարճ նկարագրություն

Ցավազրկող-ջերմության միջոցներ Բաղադրությունը՝ 3 պարունակում է 325 մգ պարացետամոլ, 25 մգ ֆենիրամին մալեատ, 220 մգ ասկորբինաթթու։ Օգտագործման ցուցումներ. Մրսածության, գրիպի նման պայմանների սիմպտոմատիկ բուժում մեծահասակների և 15 տարեկանից բարձր երեխաների մոտ, ուղեկցվում է. օգտագործելուց առաջ փաթեթի պարունակությունը լուծվում է 100 մլ թարմ եռացրած և հովացրած խմելու ջրի մեջ։ Դեղը նշանակվում է մեծահասակների համար 1 պարկ՝ օրը 2-3 անգամ։ Ընդունման միջև պետք է պահպանվի առնվազն չորս ժամ ընդմիջում: Դեղամիջոցի օգտագործման տևողությունը 5 օրից ոչ ավելի է։

  • Ապրանքի նկարագրություն

    Թերթիկ-ներդիր. Տեղեկատվություն սպառողի համար

    Գրիպպոտոն@ Սաշե, փոշի` ներքին  ընդունման լուծույթ պատրաստելու համար

    Պարացետամոլ + ֆենիրամինա մալեատ + ասկորբինաթթու

    Ուշադիր կարդացեք  թեթիկ-ներդիրը  դեղապատրաստուկը  ընդունելուց  առաջ, քանի որ այն պարունակում է Ձեզ համար կարևոր տեղեկություններ:

    ·         Միշտ դեղապատրաստուկը օգտագործեք նույն ճշգրտությամբ այս թերթիկ-ներդիրի հետ, կամ խորհրդակցեք բուժող բժշկի կամ դեղատան աշխատողի հետ:

    ·         Պահպանեք այս թերթիկ-ներդիրը: Հնարավոր է, Ձեզ հարկավոր կլինի այն կարդալ ևս մեկ անգամ:

    ·         Եթե Ձեզ մոտ լրացուցիչ հարցեր կծագեն, ապա խնդրում ենք դիմել բուժող բժշկին կամ դեղատան աշխատողին:

    ·         Եթե Ձեզ մոտ առաջացել են ինչ որ անցանկալի ռեակցիաներ, դիմեք բուժող բժշկին: Այս հանձնարարականը տարածվում է ցանկացած հնարավոր անցանկալի ռեակցիաների վրա, այդ թվում նաև  սույն թերթիկ –ներդիրի 4-րդ բաժնում չթվարկված ռեակցիաների:

    ·         Եթե պատրաստուկը ընդունել սկսելուց 5 օր հետո վիճակը չի բարելավվում կամ վատանում է, ապա պետք է դիմել բժշկին:

    Թերթիկ-ներդիրի բովանդակությունը

    1.      Ինչ է իրենից ներկայացնում Գրիպպոտոն@ Սաշե դեղապատրաստուկը, և ինչի համար են այն օգտագործում

    2.      Ինչի մասին պետք է իմանալ նախքան Գրիպպոտոն@ Սաշե դեղապատրաստուկն ընդունելը

    3.      Ինչպես ընդունել Գրիպպոտոն@ Սաշե դեղապատրաստուկը

    4.      Հնարավոր անցանկալի ռեակցիաներ

    5.      Փաթեթի պարունակությունը և այլ տեղեկություններ

    1.    Ինչ է իրենից  ներկայացնում Գրիպպոտոն@  Սաշե  դեղպատրաստուկը, և ինչի համար են այն օգտագործում

    Գրիպպոտոն@ Սաշե դեղապատրաստուկը  իրենից ներկայացնում է համակցված դեղային պատրաստուկ, որն ունի հակաալերգիկ, բրոնխոլիտիկ, հակաբորբոքիչ, ջերմիջեցնող, ցավազրկող  և հակաօքսիդանտային ազդեցություն, ինչը ուղեկցվում է քթից արտադրության, արցունքահոսության, փռշտոցների, նվազմամբ և քթային շնչառության վերականգնմամբ: Մարմնի նորմալ  ջերմաստիճանի դեպքում ջերմիջեցնող ազդեցությունը չի դրսևորվում: Դեղապատրաստուկի ազդեցությունը պայմանավորված է նրա կազմի մեջ մտնող բաղադրիչների էֆեկտներով:

    Գրիպպոտոն@ Սաշե դեղապատրաստուկը կիրառվում է մրսածության, գրիպանման վիճակների սիմպտոմատիկ բուժման համար մեծահասակների և 15 ու ավելի մեծ տարիքի երեխաների մոտ, որոնք ուղեկցվում են.

    -         գլխացավով և/կամ տենդով;

    -         փռշտոցներով;

    -         քթից թափանցիկ արտադրությամբ ու արցունքահոսությամբ:

    Եթե պատրաստուկն ընդունելու սկզբից 5 օր հետո վիճակի բարելավում չի եղել կամ ավելի վատթարացում եք զգում, ապա անհրաժեշտ է դիմել բժշկին:

    Մի ընդունեք Գրիպպոտոն@ Սաշե դեղապատրաստուկը հետևյալ դեպքերում.

    -         Եթե ունեք բարձր զգայունություն պատրաստուկի բաղադրիչների նկատմամբ;

    -         Եթե Ձեզ մոտ նկատվում է լյարդի և/կամ երիկամների ֆունկցիայի ծանր խանգարումներ;

    -         եթե ունեք գլաուկոմա;

    -         եթե Ձեզ մոտ նկատվում է մեզի հեռացման ուշացում, կապված շագանակագեղձի ֆունկցիայի խանգարումների հետ;

    -         եթե ունեք ֆենիլկետոնուրիա;

    -         եթե ունեք ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոց` սրացման փուլում;

    -         եթե Ձեզ մոտ շաքարային դիաբետի ծանր ձևն է;

    -         եթե անհանդուրժողականություն ունեք ֆրուկտոզայի նկատմամբ, գլյուկոզա-գալակտոզայի մալաբսորբցիայի համախտանիշ է կամ սախարոզո-իզոմալտոզային անբավարարություն;

    -         հարբեցողության դեպքում,

    -         մանկական տարիքում, մինչև 15 տարեկանը;

    -         եթե հղի եք կամ կերակրում եք կրծքով:

    Հատուկ ցուցումներ և նախազգուշական միջոցառումներ

    Նախքան Գրիպպոտոն@ Սաշե պատրաստուկն ընդունելը խորհրդակցեք բուժող բժշկի կամ դեղատան աշխատողի հետ:

    Մի մեծացրեք խորհուրդ տրված դեղաչափը և պատրաստուկը մի ընդունեք ամեն օր, ավելի քան 5 օրվա ընթացքում:

    Խորհրդակցեք բժշկի հետ հետևյալ դեպքերում.

    -         Եթե ախտանիշները չեն բարելավվում 5 օրվա ընթացքում;

    -         Եթե ախտանիշներն ուղեկցվում են տենդով, որը տևում է ավելի, քան 3 օր;

    -         Եթե ախտանիշները ներառում են ցավը կոկորդում, որը չի անցնում ավելի, քան 3 օրվա ընթացքում, ուղեկցվում է տենդով, գլխացավով, ցանով, սրտխառնոցով կամ փսխումներով;

    -         Եթե ունեք երիկամների պաթոլոգիա;

    -         Եթե ունեք լյարդի անբավարարություն:

    Ավելի, քան 50 կգ մարմնի զանգված ունեցող մեծահասակների համար պարացետամոլի ընդհանուր դեղաչափը չպետք է գերազանցի 4 գ, օրական:

    Այլ դեղապատրաստուկներ և Գրիպպոտոն@ Սաշե պատրաստուկը

    Հայտնեք բուժող բժշկին կամ դեղատան աշխատողին այն մասին, թե ինչ դեղեր եք ընդունում, ընդունել, կամ պատրաստվում եք ինչ որ դեղամիջոցներ ընդունել:

    Համակցություններ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել

    Մորֆինի ածանցյալները (ցավազրկող, փոխարինող թերապիայի հակահազ միջոցներ և պատրաստուկներ), նեյրոլեպտիկներ, բարբիտուրատներ, բենզոդիազեպիններ, անքսիոլիտիկներ բենզոդիազեպինների հետ (օրինակ, մեպրոբոմատը), քնաբերներ, սեդատիվներ, հակադեպրեսանտներ (ամիտրիպտիլին, դոքսեպին, միանզերին, միրտազապին, պրիմիպրամին), H1-ռեցեպտորների արգելափակիչներ` սեդատիվ ազդեցությամբ, կենտրոնական ազդեցության հակահիպերտենզիվ պատրաստուկներ, բակլոֆենը և տալիդոմիդը ճնշող ազդեցություն են թողնում ԿՆՀ վրա:

    Ատրոպինային ազդեցությամբ դեղապատրաստուկները (իմիպրամինային հակադեպրեսանտները, H1-ռեցեպտորների արգելափակիչները` ատրոպինանման ազդեցությամբ, հակախոլիներգիկ հակապարկինսոնիկ պատրաստուկները, սպազմոլիտիկ ատրոպինները, դիզոպիրամիդը, ֆենոտիաինային նեյրոլիտիկները և կլոզապինը) բարձրացնում են այնպիսի կողմնակի ազդեցությունների զարգացման ռիսկը, ինչպես միզապահությունն է, փորկապությունը և չորությունը բերանում:

    Գրիպպոտոն@ Սաշե պատրաստուկը սննդի, ըմպելիքների և ալկոհոլի հետ

    Խուսափեք ալկոհոլային ըմպելիքներ և ալկոհոլ պարունակող դեղամիջոցներ ընդունելուց Գրիպպոտոն@ Սաշե պատրաստուկով բուժվելու ընթացքում: Ալկոհոլը ուժեղացնում է պատրաստուկի մեջ մտնող ֆենիրամինի սեդատիվ էֆեկտը: Ուշադրության թուլացումը կարող է վտանգավոր լինել տրանսպորտային միջոցներ վարելիս և մեխանիզմների հետ աշխատելիս:

    Հղիություն և կրծքով կերակրելը

    Հղիության, հավանական հղիության կամ պլանավորվող հղիության, ինչպես նաև կրծքով կերակրելու ժամանակ հարկավոր է դիմել բժշկին, նախքան դեղապատրաստուկն ընդունելը:

    Եթե դեղապատրաստուկն ընդունելու գործընթացում Դուք ենթադրում կամ պարզել եք, որ հղի եք, խորհրդակցեք բժշկի հետ` այդ պատրաստուկով բուժումը շարունակելու հնարավորության մասին:

    Դեղապատրաստուկը հակացուցված է հղիության և կրծքով կերակրելու շրջանում` ինքնուրույն օգտագործման համար, անհրաժեշտ է խորհրդակցություն բժշկի հետ:

    Փոխադրամիջոցների կառավարումը և աշխատանք մեխանիզմների հետ

    Բուժման ընթացքում խորհուրդ չի տրվում վարել ավտոփոխադրամիջոցներ և աշխատել բարդ մեխանիզմների հետ, որոնք պահանջում են ուշադրության մեծ կենտրոնացում և հոգեշարժողական ռեակցիաների բարձր արագություն: Անտիխոլիներգիկ հատկությունների պատճառով ֆենիրամինը կարող է հարուցել քնկոտություն, գլխապտույտ, տեսողության մթագնում և հոգեշարժողական խանգարումներ, ինչը կարող է լրջորեն ազդել մեքենա վարելու և տեխնիկան օգտագործելու ընդունակության վրա: Սեդատիվ պատրաստուկներ, տրանկվիլիզատորները կամ ալկոհոլը միաժամանակ ընդունելու դեպքում կարող է մեծանալ քնկոտությունը:

    Օժանդակ նյութեր

    Գրիպպոտոն@ Սաշե պատվաստուկի 1 փաթեթի մեջ պարունակվում է ասպարտամ Е951, որը հանդիսանում է ֆենիլալանինի աղբյուր և կարող է վնասակար լինել ֆենիլկետոնուրիա ունեցող մարդկանց համար:

    Գրիպպոտոն@ Սաշե պատրաստուկի 1 փաթեթի մեջ պարունակվում է տարտրազին Е102, որը կարող է հարուցել ալերգիկ ռեակցիաներ:

    Գրիպպոտոն@ Սաշե պատրաստուկի 1 փաթեթի մեջ պարունակվում է սպիտակ բյուրեղային շաքար: Եթե անհանդուրժողականություն ունեք որոշ շաքարների նկատմամբ, ապա դիմեք բուժող բժշկին, նախքան այս դեղապատրաստուկն ընդունելը:

    Դեղապատրաստուկը միշտ ընդունեք սույն թերթիկ-ներդիրի հետ լրիվ համապատասխանությամբ կամ բուժող բժշկի և դեղատան աշխատողի խորհուրդներով: Կասկածներ առաջանալու դեպքում խորհրդացեք բուժող բժշկի կամ դեղատան աշխատակցի հետ:

    Դեղաչափավորման ռեժիմը

    Դեղապատրաստուկը նշանակում են մեծահասակներին և 15 տարեկան ու ավելի մեծ  երեխաներին, 1 փաթեթ` օրական 2 – 3 անգամ:

    Ընդունումների միջև անհրաժեշտ է պահպանել 4 ժամից ոչ պակաս միջակայք:

    Եթե երիկամային անբավարարություն ունեք, ապա այդ միջակայքը պետք է լինի 8 ժամից ոչ պակաս:

    Դեղապատրաստուկն ընդունելու տևողությունը` ոչ ավել, քան 5 օր:

    Օգտագործման եղանակը

    Նախքան օգտագործելը փաթեթի պարունակությունը լուծվում է 100 մլ թարմ եռացրած և սառեցրած խմելու ջրի մեջ: Պատրաստի լուծույթը խմել:

    Եթե բաց եք թողել Գրիպպոտոն@ Սաշե պատրաստուկ ընդունելը, ապա բաց թողումը լրացնելու համար կրկնակի դեղաչափ մի ընդունեք:

    Եթե օգտագործել եք ավելի մեծ քանակությամբ Գրիպպոտոն@ Սաշե դեղապարաստուկ, քան պետք էր

    Ավելի մեծ քանակությամբ, քան հարկավոր էր Գրիպպոտոն@ Սաշե  դեղապատրաստուկ ընդունելու, կամ լուծույթը պատահական խմելու դեպքում դադարեցրեք դեղապատրաստուկն ընդունելը և դիմեք բժշկին կամ շտապ օգնության մոտակա բաժանմունք: Հնարավորության դեպքում Ձեզ հետ վերցրեք այս դեղամիջոցի փաթեթը կամ սույն թերթիկ-ներդիրը:

    Պարացետամոլով գերդեղաչափավորում  կարող է առաջանալ այն դեպքում, եթե ընդունել եք 10գ և ավել պարացետամոլ, ինչի պատճառով առաջանում է լյարդը վնասելու վտանգ: 5 գ և ավել պարացետամոլը կարող է բերել լյարդի վնասվածքի, եթե ունեք հետևյալ ռիսկի գործոնները

    -         Դուք գտնվում եք կարբամազեպինով, ֆենոբարբիտալով, ֆենիտոնինով, պրիմիդոնով, ռիֆամպիցինով, արևքուրիկով և այլ պատրաստուկներով երկարատև բուժման մեջ, որոնք ինդուկցում են լյարդի ֆերմենտները;

    -         Կանոնավոր կերպով օգտագործում եք էթանոլ ավելի մեծ քանակությամբ, քան խորհուրդ է տրվում;

    -         Դուք հյուծված եք (ՄԻԱՎ-վարակով, մուկովիսցիդոզով կամ սովով):

    Ախտանիշները. Սրտխառնոց, փսխում, անորեքսիա, ցավեր որովայնում, որոնք սովորաբար դրսևորվում են առաջին օրերին: Լյարդի վնասումը կարող է ի հայտ գալ 12 մինչև 48 ժամ պատրաստուկը ընդունելուց հետո: Ծանր թունավորումների դեպքում լյարդի անբավարարությունը կարող է առաջընթաց ունենալ մինչև էնցեֆալոպաթիա (գլխուղեղի օրգանական ախտահարում), արյունահոսության, հիպոգլիկեմիայի (գլյուկոզայի խտության նվազումը արյան մեջ նորմից ցածր), ուղեղի այտուցի և մահվան: Սուր լյարդի անբավարարություն սուր նեկրոզով, ցավեր մեջքի շրջանում,  հեմատուրիա (արյան առկայություն մեզի մեջ ֆիզիոլոգիական նորմի մեծություններից ավել շատ) և պրոտեինուրիա (սպիտակուցի առկայություն մեզի մեջ) կարող են զարգանալ նույնիսկ լյարդի լուրջ վնասվածքների բացակայության դեպքում:

    Բուժումը: թունավորման ախտանիշներ ի հայտ գալու դեպքում անհապաղ դիմեք բժշկին:

    Ֆենիրամինով գերդեղաչափավորումը կարող է հարուցել ջղաձգումներ, գիտակցության խանգարում, վարքագծի փոփոխություններ, կամայական անվերահսկելի մկանային սպազմներ, սիրտ-անոթային անբավարարություն, բրադիկարդիա (սրտխփոցների հաճախականության դանդաղում),  քնկոտություն, տեսողության խանգարում, դեպրեսիա, ատրոպինանման «փսիխոզ» (փոիխոզ` գիտակցության կորստով):

    Գերդեղաչափավորումը ասկորբինաթթվով կարող է բերել օքսալատների մակարդակի զգալի բարձրացման արյան և մեզի մեջ, ինչպես նաև առաջացնել կալցիումի օքսալատների կուտակում հիվանդների մոտ, ովքեր հակվածություն ունեն նեֆրոլիտիազի (լյարդի քարային հիվանդություն),   տուբուլոիներստիցիալ նեֆրոպաթիայի (երիկամային ուղիների ախտահարում) նկատմամբ և սուր երիկամային անբավարարություն, որպես կալցիումի օքսալատի բյուրեղացման արդյունք:

    Դեղապատրաստուկ ընդունելու հետ կապված լրացուցիչ հարցեր ծագելու դեպքում դիմեք բուժող բժշկին կամ դեղատան աշխատողին:

    4.Հնարավոր անցանկալի ռեակցիաներ

    Բոլոր դեղապատրաստուկների նման Գրիպպոտոն@ Սաշե-ն ևս կարող է հարուցել անցանկալի ռեակցիաներ, սակայն ոչ բոլորի մոտ:

    Առավել լուրջ անցանկալի ռեակցիաներ

    Որոշ անցանկալի ռեակցիաներ, որոնք առաջանում են շատ հազվադեպ (ավելի քիչ, քան 10 000-ից 1 դեպքում) պահանջում են անհապաղ բժշկական օգնություն: Եթե Ձեզ մոտ նկատել եք հետևյալ ախտանիշներից որևէ մեկը, դադարեցրեք դեղապատրաստուկն ընդունելը և անհապաղ դիմեք բժշկին.

    -         Անաֆիլակտիկ ռեակցիաներ: Հնարավոր դրսևորումները, քոր ունեցող, մաշկի մակերևույթից բարձր կանգնած ցանի արագ առաջացումը (եղնջատենդ). Ցանի այլ տարատեսակներ, մաշկի կարմրություն կամ գունատվածություն; շնչառության դժվարացման բերող բրոնխների սպազմ; արթերիալ ճնշման կտրուկ անկում, արագ և թույլ սրտազարկեր; ցավ որովայնում, սրտխառնոց, փսխումներ կամ դիարեա; գլխապտույտ, ուշաթափություն կամ նախաուշաթափային վիճակ:

    -         Անաֆիլակտիկ շոկ (ծանր ալերգիկ ռեակցիա): Հնարավոր դրսևորումները. Արթերիալ ճնշման կտրուկ անկում, արագ և թույլ սրտազարկեր;

    -         Գերզգայունության մաշկային ռեակցիաներ, այդ թվում նաև մաշկային ցան, Կվինկեի այտուց (կոկորդի, ձայնալարերի, դեմքի, շրթունքների, ըմպանի կամ լեզվի այտուց, որն ընդունակ է բերել շնչառության վատացման` շնչուղիների անցանելիությունը վատանալու հետևանքով, կլլման դժվարացման կամ խոսելու ընդունակության վատացման) և Սթիվեն-Ջոնսոնի համախտանիշ (կարմիր բծերի, բշտերի, ցավոտ խոցերի տեսքով տարածված ցան, որն ուղեկցվում է մաշկը և լորձաթաղանթները թեփոտվելով կամ շերտատվելով; ախտահարվում են բերանի խոռոչի, քթի, աչքերի, սեռական օրգանների, լորձաթաղանթները, մաշկի ցանկացած տեղամասերը; մինչև մաշկի և լորձաթաղանթների  վրա փոփոխությունների ի հայտ գալը կարող է նկատվել մարմնի ջերմաստիճանի բարձրացում, դող, ցավ կոկորդում, գլխացավեր):

    Հնարավոր այլ անցանկալի ռեակցիաներ

    Կապված պարացետամոլի հետ

    Այս ռեակցիաների հաճախականությունը որոշված չէ, բայց սովորաբար նրանք հազվադեպ են առաջանում.

    -         Թրոմբոցիտոպենիա (արյան բջիջների քանակի նվազում, որոնք օգնում են դադարեցնել արյունահոսությունը, կարող է դրսևորվել մաշկի կամ կարմրությամբ կամ նրա ալ կարմիր գունավորմամբ);

    -         Բրոնխոսպազմ (շնչառության դժվարացում, կարող է ուղեկցվել շնչարգելությամբ, սուլոցներով շնչառությամբ) հիվանդների մոտ, ովքեր զգայուն են ասպիրինի և այլ ՈՀԲՄ նկատմամբ;

    -         Լյարդի դիսֆունկցիա:

    Կապված ֆենիրամինի հետ

    Նեյրովեգետատիվ էֆեկտներ.

    -         Սեդատիվ էֆեկտ կամ քնկոտություն, հատկապես բուժման սկզբում;

    -         Լորձաթաղանթների չորություն, փորկապություն, ակոմոդացիայի խանգարումներ, միդրիազ, ուժեղ սրտխփոցներ, միզապահության ռիսկ;

    -         Օրտոստատիկ հիպոտենզիա (ճնշման կտրուկ անկման գործընթաց);

    -         Հավասարակշռության, վերտիգո խանգարումներ (Ձեր նկատմամբ շրջապատող առարկաների շարժման կամ տարածության մեջ պտտվելու զգացողություններ), հիշողության կամ կենտրոնացման թուլացում, ինչը ավելի հաճախ հանդիպում է տարեց մարդկանց մոտ;

    -         Շարժումների կոորդինացման խանգարում, դող;

    -         Գիտակցության խառնաշփոթ, հալյուցինացիաներ

    -         Ավելի հազվադեպ գրգռման տիպի էֆեկտներ. Աժիտացիա  (շարժողական անհանգստություն, որը հաճախ ընթանում է խիստ հուզական գրգռմամբ, ուղեկցվելով վախի ու տագնապի զգացումներով), նյարդայնություն, անքնություն:

    -         Էրիտրեմա (մաշկի կարմրություն), քոր, էկզեմա (մաշկի ախտահարում ցանի, բշտիկների տեսքով, որն ուղեկցվում է քորով, թեփի ի հայտ գալով), եղնջատենդ (քորվող, մաշկի մակերևույթից բարձր կանգնած ցանի արագ առաջացում);

    -         Այտուց:

    Հեմատոլոգիական էֆեկտներ

    -   լեյկոցիտոպենիա, նեյտրոպենիա (արյան բջիջների քանակի, որոշ դեպքերում կրիտիկական նվազումը, որոնք օգնում են օրգանիզմը պաշտպանել վարակների զարգացումից);

    - հեմոլիտիկ անեմիա (արյան մեջ էրիտրոցիտների քանակի նվազում, նրանց քայքայման հետևանքով):

              Անցանկալի ռեակցիաների մասին հայտնելը

    Շատ կարևոր է անցանկալի ռեակցիաների մասին հայտնել դեղապատրաստուկը գրանցելուց հետո, դեղապատրաստուկի օգուտ/ռիսկ հարաբերակցության անընդհատ մոնիթորինգը ապահովելու նպատակով: Անցանկալի ռեակցիաներ առաջանալու դեպքում, որոնք թվարկված չեն սույն թերթիկ - ներդիրի մեջ, ինչպես նաև հիշատակված չեն, կամ դեղապատրաստուկի անարդյունավետության դեպքում, առաջին հերթին, անհրաժեշտ է այդ մասին անհապաղ հայտնել բուժող բժշկին:

    5.Գրիպպոտոն@ Սաշե դեղապատրաստուկի պահպանումը

    Պիտանելիության ժամկետը` 2 տարի: Պիտանելիության ժամկետը նշված է փաթեթի վրա:

    Դեղապատրաստուկը չի կարելի օգտագործել փաթեթի վրա նշված ամսաթվից հետո:

    Պահել խոնավությունից պաշտպանված տեղում, 250C ոչ բարձր ջերմաստիճաններում:

    Պահել երեխաների համար անմատչելի տեղում:

    6.Փաթեթի պարունակությունը և այլ տեղեկություններ

    Գրիպպոտոն@ Սաշե դեղապատրաստուկը պարունակում է պարացետամոլ համակցված միջոցների հետ (բացառելով հոգեմետ պատրաստուկները):

    Փոշու 1 փաթեթը պարունակում է հետևյալ ազդող միջոցները. 325 մգ պարացետամոլ, 25 մգ ֆենիրամինի մալեատա, 220 մգ ասկորբինաթթու:

    Օժանդակ նյութեր. կիտրոնաթթու անջուր, ասպարտամ Е 951, կիտրոնայուղ, տարտրազին E 102, սպիտակ բյուրեղային շաքար:

    Գրիպպոտոն@ Սաշե դեղապատրաստուկի արտաքին տեսքը և փաթեթի պարունակությունը

    Լուծույթ պատրաստելու փոշի ներքին ընդունման համար

    Փոշին գրեթե սպիտակ գույնի է, լիմոնի յուրահատուկ հոտով: Փաթեթի պարունակությունը 100 մլ թարմ եռացրած և սառեցրած խմելու ջրի մեջ լուծվելիս ստացվում է թափանցիկ կամ թեթևակի օպալեսցենտ լուծույթ, բաց դեղնավունից մինչև դեղին գույնի, լիմոնի յուրահատուկ հոտով:

    Փաթեթային լամինացված փայլաթիթեղից  թերմոեռակցվող փաթեթների (բուֆլեն) մեջ 3.0 գ է: 10 այդպիսի փաթեթ, թերթիկ-ներդիրի հետ միասին տեղավորում են ստվարաթղթե տուփի մեջ, սպառողի համար:

    Գրանցման վկայականը պահպանող. «Գիգա Ֆարմ» ՍՊԸ, 3101, Հայաստանի Հանրապետություն, ք. Գյումրի, Գոգունցի փող3/5:  Հեռ. +374 94 000 264, +7 989 633 57 59, e-mail:gig.am@mail.ru. «Գրիպպոտոն@ Սաշե»-ն հանդիսանում է  «Գիգա Ֆարմ» ՍՊԸ ապրանքանիշը:

    Արտադրող

    «Ֆարմտեխնոլոգիա» ՍՊԸ

    Բելառուսի Հանրապետություն

    220024, ք.Մինսկ, Կորժենեվսկու փ.,22:

  • Վիդեո